Պայթած գազալցակայանի հեղուկ գազի բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ժամը 08։51-ի դրությամբ՝ հեղուկ գազի բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ն հաղորդում է, որ ժամը 08։20-ի դրությամբ՝ բաց կրակ արդեն չկա, իրականացվում են հովացման աշխատանքներ։
Շեշտվում է, որ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր չկան։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունը եղել է Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում։
Պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 7 տուժած։ Նրանցից մեկը՝ 17-ամյա պատանին, բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Հոսպիտալացվածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Բժիշկների գնահատմամբ` նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.