Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից. ՆԳՆ-ն՝ պայթյունի մասին
Երեկ Երևան–Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռններից արտահոսք հրդեհի բռնկումով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով, դիզելի ցիստեռնը` 8 տոննա և բենզինինը` 12 տոննա։
«Այրվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «Zil» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ»,– նշված է հաղորդագրությունում։
ՆԳՆ–ից հայտնում են, որ ջերմահարվել է նաև «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը:
Այրվել են նաև լցակայանի տանիքի մոտ 120 քառ/մ կառուցատարրերը, պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի մոտ 150 քառ/մ տանիքը, վնասվել է գույքը։
Իսկ գազալցակայանի հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ կուտակված թափոններ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.