Ի՞նչ կարելի է սպասել ՀՀ-ում ԵՄ առաքելությունից․ Զախարովան` ռիսկերի մասին
Արտաքին քաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանը աշխարհաքաղաքական մրցակցության հերթական թատերաբեմ դարձնելուց բացի, Հայաստանում ԵՄ առաքելությունից ոչինչ սպասել պետք չէ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսական կողմը տեղեկացրել է Փարիզին, որ եվրոպացի դիտորդներին կասկածում է լրտեսության մեջ:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն Ֆրանսիային չի տեղեկացրել այդ կասկածների մասին: Նրա խոսքով ՝ Մոսկվան հրապարակավ և բաց խոսել է Հայաստանում ԵՄ առաքելության նկատմամբ իր բացասական վերաբերմունքի մասին:
«Մենք բազմիցս մեկնաբանել ենք հայկական տարածքում ԵՄ ներկայացուցիչների այս կիսապատերազմական ներկայության առճակատումային էությունը։ Ապացույցներ առանձնապես պետք չէ փնտրել ոչ մի տեղ, դրանք ակնհայտ են։ Այս առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակներն ավելի ու ավելի ակնհայտ են։ Հատկապես պարզ դարձավ, երբ դրան սկսեցին միանալ ՆԱՏՕ-ի այն երկրները, որոնք ԵՄ-ի մեջ չեն մտնում»,-ասել է ռուս դիվանագետը։
Նա նշել է, որ տարածաշրջանն առանց այդ էլ անկայուն էր, բայց իրավիճակի կայունացման, բազմամյա ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն ստեղծվեց, որպեսզի ապաշրջափակվեն մարդկանց հումանիտար շփման և տնտեսության զարգացման բոլոր հնարավորությունները։
«Եվ դա, իհարկե, առաջացրեց Արևմուտքի դժգոհությունը, որն այս տարածաշրջանը չի տեսնում խաղաղ և անվտանգ»,- նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը վստահ է, որ Հարավային Կովկասում բոլոր հարցերը պետք է և կարող են լուծվել տարածաշրջանային երկրների հավաքական ջանքերի հիման վրա՝ բացառապես ի շահ նրանց և առանց արտաքին միջամտության:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 15:17
Госсекретарь США Марко Рубио проводит в Стамбуле встречу с советниками по национальной безопасности стран «евротройки» (Великобритания, Германия и Франция), они обсуждают ситуацию вокруг Ирана и Украины. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-05-16 15:14
Переговоры между делегациями России, Украины и Турции стартовали в Стамбуле, сообщает РИА Новости.
-
2025-05-16 15:13
Акоп Асланян и Овик Агазарян предлагают кандидатуру Эдмона Марукяна на пост премьер-министра Армении. Об этом написал на своей странице в Facebook депутат Овик Агазарян.
-
2025-05-16 15:09
В рамках 6-го саммита Европейского политического сообщества в Тиране состоялась краткая беседа премьер-министра Армении Никола Пашиняна с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом.