Կալաձե․ Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր որոշումը
Վիզային սահմանափակումների ներդրումը չի փոխում մեր վերաբերմունքը մեր հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը, երբ խոսքը վերաբերում է երկրի և ապագայի շահերին։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։
Կալաձեի խոսքով՝ Վրաստանը պատրաստ է վերսկսել ռազմավարական գործընկերությունը և կառուցել իրական, առողջ հարաբերություններ։
«Մենք մեկ անգամ արդեն լսել ենք պատժամիջոցների մասին հայտարարություն։ Հայտարարությունն արվել է երեկ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ սա չի փոխում մեր վերաբերմունքը Հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը, երբ խոսքը վերաբերում է երկրի շահերին, այս երկրի ապագային և վաղվա օրվան։ Ոչ ոք չի վախենում այս պատժամիջոցներից։ Ես ոչ մի հաղորդագրություն չեմ ստացել, այն ամենը, ինչ հիմա կատարվում է, պարզապես ծիծաղելի է, ոչ լուրջ։ Ըստ այդմ՝ մենք հայտարարել ենք մեր քաղաքականության մասին, որ պաշտպանում ենք երկրի շահերը։ Մենք ցանկանում ենք երկրում պահպանել խաղաղությունն ու անդորրը, նպաստել տնտեսական զարգացմանը և հզորացնել երկիրը։ Այս մասին երեկ խոսեցի նաև, որ մենք պատրաստ ենք համագործակցության, բարեկամության, պատրաստ ենք ռազմավարական գործընկերության վերագործարկման, իրական, առողջ հարաբերությունների, ինչը նույնպես կարևոր է մեզ համար։
Կարո՞ղ եք նշել մեկ պատճառ, թե ինչու իշխող թիմի ներկայացուցիչները կարող են պատժամիջոցների ենթարկվել։ Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է։ Ես ձեզ անկեղծ եմ ասում։ Չգիտեմ, միգուցե 100, միգուցե 200 հոգու նկատմամբ սանկցիա է կիրառվել, դա կապ չունի։ Մենք պահակ ենք կանգնած երկրի վրա, մեզ համար առաջինը և ամենակարևորը մեր երկիրն է, խաղաղության պահպանումը, և ով էլ լինի, մենք ոչ մեկին հնարավորություն չենք տա անել այն, ինչ, ցավոք, այսօր տեղի է ունենում Ուկրաինայում։ Մենք ոչ մեկին դա անելու հնարավորություն չենք տա, մենք կանգնելու ենք մինչև վերջ և պաշտպանելու ենք երկրի շահերը»,- ասել է Կալաձեն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: