Последние новости

Բագրատ սրբազան․ Երևանն ու Մոսկվան նոր և խորը երկխոսության կարիք ունեն

Երևանը և Մոսկվան նոր, խորը երկխոսության կարիք ունեն։ Այս մասին միջազգային ԶԼՄ-ների հետ ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է ճգնաժամ։

«ՀՀ–ն պայմանագրային իրավահարաբերություններ ունի ՌԴ–ի հետ։ Թեև այդ հարաբերություններն այսօր, մեղմ ասած, լավ վիճակում չեն, եթե չասենք, որ էապես խաթարված են։ Չնայած շատ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց հարաբերությունները պետք է հասցվեն պայմանագրային համաձայնությունների մակարդակի»,- նշեց նա։

Սրբազանը նշեց, որ հայ ազգը պետք է պատրաստ լինի լուծել բոլոր այդ հարցերը փոխըմբռնման և երկխոսության ձևով։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ