Պուտին․ Համաշխարհային զարգացման կենտրոնները տեղափոխվում են Ասիա
Համաշխարհային տնտեսական և քաղաքական զարգացման կենտրոններն այսօր տեղափոխվում են Ասիա, Ռուսաստանը պետք է ավելի մոտ լինի նրանց։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ժամանակին Պետրոս Առաջինը դեպի Եվրոպա պատուհան էր բացում: Ինչո՞ւ։ Քանի որ հիմնական զարգացումը այնտեղ էր... Համաշխարհային զարգացման կենտրոններն այսօր տեղափոխվում են Ասիա, և, իհարկե, պետք է ավելի մոտ լինել զարգացման այդ կենտրոններին», - ասել է Պուտինը։
Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն ապագայում կաճի ոչ միայն դեպի Սիբիր, այլև Արկտիկա, որտեղ մեծ քանակի հանքային ռեսուրսներ կան: Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ այսօր չի կարելի զարգացնել սիբիրյան տարածքները այնպես, ինչպես դա անում էին Ստոլիպինի օրոք, քանի որ նախկինում հիմնական ռեսուրսը հողն էր, իսկ հիմա՝ ուղեղը:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 5-ից 8-ը: ՌԻԱ Նովոստին համաժողովի տեղեկատվական գործընկերն է:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.
-
2025-06-19 19:35
Племянник Самвела Карапетяна Нарек Карапетян обратил внимание на синхронность действий властей Армении и Азербайджана в отношении его дяди.