Հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսեն․ Ալեն Սիմոնյանը՝ Գալուզինի հայտարությունների մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը և նշել՝ ՀԱՊԿ-ի մասին խոսելիս պետք է նախ ասեն, թե որտեղով է նրանց սահմանն անցնում։ Այս մասին Սիմոնյանն ասաց ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ։
Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Հայաստանի չմտածված քայլերը ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը։ Նա ընդգծել է, որ խոսքն այն քայլերի մասին է, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն։
«Հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսեն։ Երբ խոսում են կազմակերպության մասին, թող գան, ասեն՝ ինչ պարտավորություններ ունեն, թե ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում, հերիք է մեր ինքնիշխան տարածքի հետ կապված նման հայտարարություններ անեն։ ՀՀ-ն որևէ երկրի հետ բանակցություն չի վարում, չի քննարկում որևէ ռազմաբազա տեղադրելու կամ ռազմավարական ալյանսի միանալու վերաբերյալ»,-հայտարարեց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը նաև աբսուրդ որակեց այն հայտարարությունը, թե արևմտյան երկրների համար ազգային տվյալների բազաները հասանելի կարող են դառնալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 19:06
Национализация — это не санкция, она не должна вызывать беспокойство у какого-либо собственника, будь то физическое или юридическое лицо, чтобы якобы побуждать его к ответным действиям. Это серьезнейшая нагрузка для самого государства.
-
2025-06-19 18:46
Экс-министр юстиции, бывший член правления партии "Республика" Артак Зейналян тайным голосованием в парламенте избран членом Конституционного суда Армении.
-
2025-06-19 18:42
Бизнесмену Самвелу Карапетяну как российскому гражданину будет оказано необходимое содействие, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 18:40
Мне очень понравился образцовый ответ президента России в ходе вчерашнего общения с главными редакторами СМИ, и я позволю себе плагиат: «Я даже думать на этот счет не хочу, даже обсуждать это не хочется». Об этом на еженедельном брифинге заявила официальный представитель МИД РФ Мария Захарова, отвечая на вопрос о возможных планах Алиева открыть так называемый Зангезурский коридор на фоне ирано-израильской войны.