Последние новости

Ե՞ս եմ փուռը տալիս մեր ժողովրդին. Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին

Այսքան աղետից հետո, ինչ են բերել մեր գլխին, ե՞ս եմ փուռը տալիս ժողովրդին: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում օրն ամփոփելու ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե «Բագրատ Գալստանյանը հասկացել է, որ քաղաքական գործունեությունը չի ստացվել, բայց պետք չի մարդկանց փուռը տալ»:

Անդրադառնալով միջազգային լրատվամիջոցներին տրված ասուլիսի ժամանակ քննարկված թեմաներին՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ անդրադարձ է կատարվել արտաքին հարաբերություններին՝ մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերություններին, և շարժման դիրքորոշումներին:

«Խոստացա, որ ամեն ինչ լավ է լինելու: Նրանց ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունենալու հետագայում»,-ասաց Բագրատ Սրբազանը, և լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ է տեղի ունենալու, պատասխանեց՝ փոփոխություններ:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ