Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՓԱԿԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻ ԷՋԸ
Ադրբեջանը ցանկանում է մեկընդմիշտ փակել արցախյան խնդրի էջը՝ վերացնելով դրա հետագա արծարծման հայկական օրենսդրական հիմքը՝ ՀՀ Սահմանադրության գործիքակազմով և միջազգային հարթակը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության, մի կողմից, իսկ մյուսից՝ Հայաստանին խարանել չեղած «ցեղասպանության» իրականացնողի պիտակով՝ ենթարկելով լիակատար միջազգային անվանարկման։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
«Ինչո՞ւ է Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը ցանկանում, որպեսզի փոփոխվի ՀՀ սահմանադրությունը, լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և Հայաստանը ներողություն խնդրի Խուջալուի, իբր, «ցեղասպանության» համար։
Սրանք ավելի շատ ունեն պատճառներ, որոնք թաքնված են արհեստածին Ադրբեջանական Հանրապետության համար վտանգ ներկայացնող ներքին խորքային խնդիրերի մեջ։ Իսկ այդ խնդիրներից հիմնականը, որքան էլ պարադոքսալ թվա, այս արհեստածին կազմավորման հետագա գոյության հարցն է ներքին ճգնաժամերի պայմաններում։ Ինչպես ցանկացած բռնապետական և անձնակենտրոն համակարգ, արհեստածին Ադրբեջանը ևս խիստ խոցելի է, եթե այդ համակարգի պարագլխի իշխանությունը սասանվի կամ փլուզվի, դիցուք, դա ժառանգորդին փոխանցելու անհաջող գործողության, գունավոր հեղափոխության, թուրքական ազդեցության տակ գտնվող ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավերի հեղաշրջման կամ իրանամետ շիայական ժողովրդական խմբերի ընդվզման արդյունքում։
Բոլոր այս սցենարներն արհեստածին Ադրբեջանի պարագայում այս կամ այն չափով իրատեսական են, և Բաքվի բռնապետն ամենալավն է գիտակցում, որ եթե դրանց էլ գումարվի հայկական գործոնն՝ այն էլ արտաքին աջակցության պայմաններում, ապա այժմ իր ղեկավարած քաղցկեղային գոյացությունը հետագա կենսունակությունը պահպանելու լրջագույն խնդիր կունենա։
Հետևաբար, ըստ նրա՝ պետք է մեկընդմիշտ փակել արցախյան խնդրի էջը՝ վերացնելով դրա հետագա արծարծման հայկական օրենսդրական հիմքը՝ ՀՀ Սահմանադրության գործիքակազմով և միջազգային հարթակը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության, մի կողմից, իսկ մյուսից՝ Հայաստանին խարանել չեղած «ցեղասպանության» իրականացնողի պիտակով՝ ենթարկելով լիակատար միջազգային անվանարկման»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 02:52
Идея повысить возрастной порог для призыва в армянскую армию отражает серьезный дефицит личного состава. И дефицит этот усугубляется вредительской политикой власти. Об этом заявил Sputnik Армения военный эксперт, полковник запаса Айк Наапетян.
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.