Последние новости

ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՀՌԵԼԻ ՑՆՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

2021թ. հունիսի 15-ին Ալիևի և Էրդողանի ստորագրած «Շուշիի հռչակագիրը» ազդարարեց «մեկ ազգ՝ երկու պետություն» հայեցակարգը, ըստ որի՝ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, իսկ 1915թ. Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումը դուրս է գալիս Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից՝ մնալով պատմաբանների ուսումնասիրության առարկա։ Հռչակագրում, հիշեցնեմ, առկա է «Զանգեզուրի միջանցք» սահմանումը, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը։

Մայիսի 24-ին դադարեց գոյություն ունենալ սահմանի առավելագույն ամրացված շրջանը Տավուշում, դիրքերը լքեց 3-րդ բանակային կորպուսը: Հունիսի 24-ին լրանում է ժամկետը, երբ կիրանցցիները պետք է հեռանան իրենց տներից։ Սահմանազատումն ավարտվել է նաև Բաղանիս գյուղում։ Կառավարության ղեկավարի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ծառուկյանը հաստատեց, որ մինչև հուլիսի 1-ը կմշակվի և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների հաստատմանը կներկայացվի պետական սահմանի այլ հատվածների սահմանազատման կանոնակարգը: Եթե Շուռնուխում զավթիչների գծած սահմանը անօթևան թողեց 14 ընտանիքի, ապա Կիրանցում սահմանն անցել է 2 տան, 3 փոքր տնակի, գազալցակայանի միջով։ 5-6 տներ հայտնվել են բարձր վտանգի գոտում, 58 միավոր անշարժ գույք հայտնվել է սահմանագծին կիպ հարող հատվածում։ Կիրանցցիները արդեն մի քանի օր է (իսկ Շուռնուխի բնակիչները՝ մի քանի տարի) իրենց առջև տեսնում են ադրբեջանական դրոշը։ Ադրբեջանցիների «Ջի-Փի-Էս»-ներով Շուռնուխը կիսելուց հետո 4 ընտանիք տեղափոխվեց Գորիս։ Մոտ 10 ընտանիք տեղավորվեց Սարավանում։ Նախքան կիսելը Շուռնուխում ապրում էր 110 բնակիչ, այսօր՝ այդ թվի կեսից քիչ ավելի... Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն օրերս հաստատեց Ներքին Հանդից ռուս սահմանապահների դուրս գալու փաստը, որից հետո կարծիք հայտնեց, թե սահմանազատման արդյունքում Ադրբեջանը զորքերը դուրս կբերի Սյունիքում զավթած տարածքներից: Ղուկասյանը հայտնեց, որ Սյունիքը 110 մլն եվրո է ստանալու ԵՄ-ից։

Գեղարքունիքի մարզի բռնազավթված տարածքների վերաբերյալ համանման կարծիք հայտնեց մարզպետ Կարեն Սարգսյանը։ Բռնազավթման արդյունքում ներկայումս ադրբեջանցիների վերահսկողության տակ է մարզի 12 համայնք։ Ակնհայտ է, որ երկու մարզպետներն էլ չեն հավատում, որ սահմանազատման արդյունքում Ալիևը դուրս կբերի զորքերը գրավյալ տարածքներից, բայց եթե նրանք դադարեն հետևել Փաշինյանի օրինակին ու խաբել ժողովրդին, ապա անմիջապես կզրկվեն իրենց աթոռներից

Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչներին նույնպես կոնկրետ ժամկետ էր պարտադրվել։ 2022 թվականի օգոստոսին նրանք լքեցին իրենց տները, ոմանք այրեցին դրանք՝ չնայած նախազգուշացմանը, որ այդ դեպքում կզրկվեն փոխհատուցումից։ Հաշված օրեր անց՝ սեպտեմբերի 13-ին, ադրբեջանցիները ագրեսիա սկսեցին հայ-ադրբեջանական սահմանի 5 ուղղություններով, ցույց տալով, որ ախորժակը բացվում է ուտելու ընթացքում: Այսօր քաղաքագետները զգուշացնում են. տարածքների միակողմանի հանձնումը հղի է նոր պատերազմով։

Սանասարից ու Կովսականից հայկական ստորաբաժանումները դուրս բերելուց հետո 2021թ.մայիսի 12-ին Սյունիքի բացված դարպասներից ներխուժեցին ադրբեջանցի զավթիչները, հաստատվելով Սև լճի և Իշխանասարի շրջակայքում։ ՀՀԿ փոխնախագահ (այժմ քաղբանտարկյալ) Արմեն Աշոտյանը 3 տարի առաջ կոչ էր անում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացնել բռնազավթմանի պայմաններում, սակայն Փաշինյանը հունիսի 20-ի ընտրությունները չչեղարկեց։ Նա ստացել էր Ալիևի համաձայնությունը, որ մինչև քվեարկությունը զավթիչները չեն կրակի հայկական դիրքերի ուղղությամբ։ Քվեարկության պաշտոնական արդյունքների ամփոփումից անմիջապես հետո ավարտվեց զավթիչների կողմից զենքի չկիրառման փուլը, սկսվեցին հայկական դիրքերի գնդակոծությունները, զոհվեցին հայ զինվորներ։ 2021 թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ 1-օրյա դիրքային պատերազմը, դրանից մեկ օր առաջ Փաշինյանն առաջին անգամ հրապարակավ ընդունեց ինքնիշխան Հայաստանի տարածքների բռնազավթման փաստը։

Ընդդիմադիր ուժերը Փաշինյանին կոչ էին անում չեղարկել 2023 թվականին մայրաքաղաքի ավագանու ընտրությունները, քանի դեռ չի լուծվել Արցախի շրջափակման խնդիրը, սակայն սեպտեմբերի 17-ին Երևանի ընտրությունները կայացան, իսկ սեպտեմբերի 19-ին ադրբեջանցիները սկսեցին արցախահայության ցեղասպանությունն ու բռնի տեղահանումը։ Ակնհայտ է, որ Ալիևի և Փաշինյանի միջև բանավոր պայմանավորվածությունները գործել են նաև այս դեպքում։ Ալիևը սպասեց ընտրությունների ավարտին և սկսեց ցեղասպանությունն Արցախում։ Դժվար չէ ենթադրել, թե ինչ կհաջորդի արտահերթ ընտրություններին, եթե Փաշինյանին հաջողվի այս անգամ էլ ստիպել ընդդիմությանը խաղալ իր կանոններով։

Իշխող վերնաշերտի պարագլուխը, անկասկած, այս անգամ էլ կդիմի Ալիևին, խնդրելով դադարեցնել սահմանազատման ցուցանակի տակ իրականացվող տարածքների հանձնումը մինչև հերթական արտահերթ ընտրությունների ավարտ, ապահովելու համար ՔՊ-ի հաղթանակը և Փաշինյանի կուսակցության հենքի վրա խորհրդարանական նոր մեծամասնություն ձևավորելու հնարավորությունը։ Չի բացառվում, որ դա կլինի կոալիցիա։ Ալիևը կդնի իր պայմանները, արդյունքում կգան համաձայնության, որ Փաշինյանը ընտրություններից հետո կատարելու է տարածքների հանձնման վերաբերյալ Ալիևի բոլոր ցանկությունները

Գործընթացը կասեցնելու միայն մեկ եղանակ կա: Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Վարուժան Գեղամյանը մատնանշեց Բաքվի և Անկարայի մտահոգությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ակցիաների առնչությամբ, հաստատելով, որ իշխանափոխության դեպքում նոր ղեկավարությունը կդադարեցնի միակողմանի տարածքային զիջումների ուղեգիծը։ «Ես վստահ եմ, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում չի լինելու։ Այդ թեմայով բոլոր խոսակցությունների նպատակն ընդդիմությանը կոտրելն ու տարածքների հանձնումը շարունակելն է։ Իշխանությունն այդ փաստաթուղթը ներկայացնում է իբրև բացարձակ բարիք, թեև ժողովուրդը ոչինչ չգիտի դրա բովանդակության մասին։ Իշխանությունն ասում է, թե արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը միտված է տապալելու խաղաղության համաձայնագրի կնքումը, ինչը կհանգեցնի նոր պատերազմի, մինչդեռ իշխանափոխությունը զգալիորեն կնվազեցնի նոր պատերազմի վտանգը»,- հայտարարեց Գեղամյանը։

Նրա խոսքերով, այսօր կարևոր է պահպանել այն, ինչ ունենք, թույլ չտալով նոր կորուստներ։ Բանակցողի փոփոխությունը թույլ կտա նոր իշխանություններին ստանալ այն երկրների աջակցությունը, որոնք դեմ են տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճին, իսկ դա կնվազեցնի նոր ագրեսիայի վտանգը։ Իշխող ռեժիմը սահմանազատման ցուցանակի տակ իրականացվող տարածքային զիջումները բացատրում է տևական խաղաղության անհրաժեշտությամբ, մինչդեռ Տավուշում 4 գյուղերի հանձնումից հետո անկախ քաղաքագետները խոսում են այն մասին, որ Ալիևը մտադիր չէ խաղաղության միջպետական համաձայնագիր ստորագրել: Արեգ Քոչինյանի կարգի վարձված քաղաքագետները պնդում են. «Մենք աննախադեպ մոտ ենք ստորագրմանը...»: Կարծում եմ, Բաքվում անասելի զվարճացել են՝ մեկ ամսում բոլոր անհամապատասխանությունները վերացնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու Հայաստանի պատրաստակամության մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունից

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը համարժեք է ներկայիս մարտահրավերներին ու ռիսկերին, սակայն, ինչպես վստահ է Գեղամյանը, ժողովրդի մոտ բացակայում է իրական պատկերացումը Հայաստանի գլխավերևում կախված աղետի մասին։ Շատերը հոգու խորքում հույս են փայփայում, թե դաժան փորձություններն ավարտված են, մինչդեռ, քաղաքագետի կանխատեսմամբ, առաջիկա ամիսներին երկրին սպասում են ահռելի ցնցումներ: Բացառված չէ, որ դրանք ուղղակիորեն կապված լինեն սահմանազատման կանոնակարգի հետ, որը մինչև հուլիսի 1-ը ներկայացվելու է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հաստատմանը... Գործընթացը կարող է կասեցնել միայն ազգային օրակարգով ուժերի գալն իշխանության, որոնք սահմանազատման պատրվակով կատարվող տարածքների միակողմանի հանձնումը կփոխարինեն բանակցություններով՝ հայկական կողմի շահերի հաշվառմամբ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В ЭЧМИАДЗИНЕ ЗРЕЮТ ОППОЗИЦИОННЫЕ НАСТРОЕНИЯ
    2025-07-22 11:09

    Жители Вагаршапата недовольны назначением 15 июля Аргишти Мехакяна на должность и. о. руководителя общины после отставки 15 мая Дианы Гаспарян. Согласно закону, в общинах городского типа на должность и. о. мэра назначает лично Пашинян, в общинах сельского типа эта прерогатива отводится марзпетам.

  • ПАШИНЯН И ЕГО НАПАРНИЦА ТЯНУТ РУКИ К СОКРОВИЩАМ ЦЕРКВИ? АБСОЛЮТНАЯ ВЛАСТЬ РАЗВРАЩАЕТ АБСОЛЮТНО…
    2025-07-21 09:35

    Политическое собрание в Горисе подтвердило подозрения относительно нездоровой обстановки внутри руководящего органа ГД. Уже более недели до СМИ доходят сведения о том, что Пашинян недвусмысленно дал понять, что каждый член ГД в законодательной и исполнительной власти обязан посвятить остаток лета предвыборной агитации. Он призвал включиться в подготовку к осеннему политическому сезону и выборам 7 июня 2026 г. После политического собрания в Горисе и до последних дней продолжают поступать сведения о жестком предупреждении, которое главарь правящей верхушки адресовал своим соратникам. Разумеется, мы не можем опубликовать большую часть этих сведений по причине отсутствия у нас соответствующих доказательств, однако есть все основания, чтобы судить об обстановке в руководстве ГД, которая сильно попахивает страхом и шантажом.

  • ОБРАТНАЯ СТОРОНА НИКОЛА – ПОДВАЛЫ СНБ
    2025-07-19 10:09

    Во времена начальника управления МВД по уголовным наказаниям Мушега Сагателяна (по прозвищу "Костолом") было известно, что в полиции задержанных и арестованных по политическим мотивам избивают, а в СНБ не бьют. Традиции, как ни странно, сохраняются, если не считать, что в СК при Аргишти Кярамяне на допросах "политических" арестованных подвергали пыткам и истязаниям, о чем указано в докладе Хельсинской инициативы за 1 полугодие 2024 г.

  • КАПИТУЛЯЦИЯ-2. УСКОРЕНИЕ…
    2025-07-17 09:55

    Капитуляция-2, о которой независимые политологи, СМИ и политические силы национальной ориентации предупреждали сразу после сдачи 21 км дороги Горис-Капан, вступила в стадию ускоренной реализации. После капитуляции по итогам 44-дневной войны 2020 г. последовало признание Пашиняном Арцаха в составе Азербайджана (6 октября 2022 г. в Праге под патронатом Макрона и Шарля Мишеля). Крестные отцы капитуляции-2 те же, что и при капитуляции-1. После Праги 12 декабря 2022 г. Алиев начал блокаду Республики Арцах, которая завершилась в сентябре 2023 г. геноцидом и насильственной депортацией армян. К тому времени территории 3-х марзов суверенной Армении уже были частично оккупированы азербайджанцами.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ