Տրենին․ ՀԱՊԿ-ը ղարաբաղյան հակամարտության իրավիճակում ցույց տվեց իրեն բնորոշ թույլ կողմերը
ԼՂ հակամարտության իրավիճակում ՀԱՊԿ-ը ցույց տվեց իր ներսում առկա թույլ կողմերը և այն անորոշությունները, որոնք ժամանակին ծառայում էին այդ կառույցի գոյության օգտին, իսկ հետո, երբ իրավիճակը սրվեց, հայտնվեցին «իրենց ողջ փայլով»։ Այս մասին հունիսի 12-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի գիտական ղեկավար Դմիտրի Տրենինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրները չեզոք դիրք են զբաղեցնում Ռուսաստանի համար ուկրաինական ամենակարևոր հարցում. «ՀԱՊԿ երկրներից ոչ մեկը, այդ թվում՝ Բելառուսը, չի ճանաչել Ղրիմի ներառումը Ռուսաստանի Դաշնության կազմում։ Ռուսաստանին, իհարկե, դա դուր չի գալիս, բայց չի պարտադրում»,- նշել է Տրենինը։
Նա ընդգծել է, որ ի սկզբանե շատերը ՀԱՊԿ-ն ընկալել են կամ որպես Վարշավայի պայմանագրի տարբերակ, կամ պատասխան ՆԱՏՕ-ին, բայց իրականում դա այնքան էլ լավ ուսումնասիրված կազմակերպություն չէ։
«Սա միություն չէ, սա դաշինք չէ, այլ ռազմաքաղաքական միավորում է, շատ հարցերի վերաբերյալ արձանագրություններով, որոնք հստակ սահմանված չեն։ Սա պլյուս էր, երբ եղանակը լավ էր, բայց երբ եղանակը սարսափելի է դառնում, այդ լավը դարձավ ոչ այնքան լավ:
Եթե լուրջ խոսենք, ապա ռազմաքաղաքական ոլորտում Ռուսաստանի միակ դաշնակիցը Բելառուսն է, թեև պաշտոնապես ՀԱՊԿ բոլոր երկրները համարվում են դաշնակիցներ։ Այլ երկրների դիրքորոշումը տարբեր աստիճանի բազմավեկտոր դիրքորոշում է»,- եզրափակել է փորձագետը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: