Последние новости

Ոստիկանության բաժանմունքներ տարված անձանց թիվը հասել է 98-ի

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած իրադարձություններից հետո 98 մարդու է բերման ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը` ներկայացնելով ժամը 22։00-ի տվյալները։

Նա նաև տեղեկացրեց, որ 10 ոստիկան է բուժօգնության դիմել։

Հավելենք, որ առողջապահության նախարարության վերջին տեղեկություններով՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 55 քաղաքացի է բուժօգնության դիմել, այդ թվում՝ ոստիկաններ։

Նրանց վնասվածքները հիմնականում թեթև և միջին ծանրության են։

Միայն մի քաղաքացի է ծանր վնասվածք ստացել դաստակի հատվածում, նրան վիրահատում են։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ