NEWS.am-ի օպերատորի ոտքը կոտրվել է, նա հավանաբար կվիրահատվի
Ազգային ժողովի դիմաց ոստիկանների կողմից հատուկ միջոցներ կիրառելու հետևանքով NEWS.am-ի օպերատոր Վազգեն Եթումյանը ոտքի կոտրվածք է ստացել։
Քիչ առաջ այս մասին NEWS.am-ին հայտնել են Առաջին համալսարանական հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել է օպերատորը։ Վազգեն Եթումյանն այս պահին ևս հետազոտություններ է անցնում, ինչից հետո, հավանաբար, կվիրահատվի։
Հիշեցնենք, որ Վազգեն Եթումյանը վնասվածք է ստացել Բաղրամյան պողոտայում աշխատանքային պարտականությունները կատարելիս՝ ոստիկանական գործողությունների հետևանքով։ Ոստիկանությունն այսօր՝ հունիսի 12–ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում՝ ԱԺ-ի մոտ, հատուկ միջոցներ է կիրառել Փաշինյանի հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների դեմ՝ մինչ վարչապետն ԱԺ-ում էր։
Լուսաձայնային նռնակների և ծխանռնակների կիրառման հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել տասնյակ քաղաքացիներ, այդ թվում լրագրողներ ու օպերատորներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.