ՔԿ․ ՀՀ 4-րդ նախագահի երկրորդ քաղաքացիության գործով նախաքննությունը շարունակվում է
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
ՔԿ-ին հարցրել ենք նաև, թե արդյոք կառույցում տվյալներ կան Սարգսյանի գտնվելու վայրի վերաբերյալ, և արդյոք նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն կատարվել է:
«Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իսկ ինչ վերաբերվում է հայցվող մյուս տեղեկատվության տրամադրմանը, ապա քրեական վարույթի նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով՝ հնարավոր չէ տրամադրել», - նշել են ՔԿ-ից։
Անցած տարվա ապրիլին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության վերաբերյալ քրեական գործը փոխանցվել է ՔԿ–ին։
Նշենք, որ բարձրագույն պետական պաշտոններում առաջադրվելու դեպքում երկրորդ քաղաքացիություն ունենալու խնդիրը վերջերս կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նաև Կանադայի քաղաքացիություն ունի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.