Բագրատ Գալստանյան․ Այսօր ժամը 20։00-ին հանրահավաք է լինելու
Երեկ ուշ գիշեր իմացել ենք, որ կառավարության նիստի ժամը փոխվել է, չգիտենք էլ՝ լինելու է, թե ոչ։ Երկրում ոչ կառավարություն կա, ոչ էլ ժղովորդին պաշտպանող իշխանություն: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, կառավարության մոտ լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նշեց. «Կառավարություն չկա Հայաստանում։ Սա թղթի վրա կեղծ իշխանություն է, իշխանություն էլ չի, ոչ մի բան է։ Ուղղակի նստած, տզրուկի պես ժողովրդի արյունը խմելով, ժողովրդի հացն ուտելով, երկիրը վերածել են աղետի»։
Խոսլով նախօրեին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած ոստիկանական բռնի գործողությունների մասին, Սրբազանն ասաց. «Երեկ երեկոյան այդ հատուկ միջոցները, որ կիրառվել են, վստահեցնում եմ, ոչ միայն լուսաձայնային էին,ն նաև բեկորային պարունակություն ունեցող հատուկ միջոցներ, քաղաքացիների վնասվածքները բեկորային են», - ասաց Սրբազանը։
Նա հայտարարեց, որ այսօր ժամը 20։00-ին հանրահավաք են անելու Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում, օրվա ընթացքում քննարկումներ կունենան իրենց հետագա գործողությունների մասին. «Ամբողոջությամբ գլխիվայր շուռ է եկել մեր ողջ ծրագրումն առաջիկայի հետ կապված, այս մարդիկ ցույց տվեցին, որ բռնապետության կատարյալ ներկայացուցիչներ են»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաև լրագրողներ, ոստիկաններ:
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ:
Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ Նրանցից 85-ը դուրս է գրվել: Տուժածներն ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվել է։
Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: