Բագրատ Սրբազան․ Մենք նպատակ չունենք դատարկ շենքեր գրավելու
Սրանք ուզում են պատրանք ստեղծել, որ մենք շենք ենք գրավում. Բայց մենք նպատակ չունենք դատարկ շենքեր գրավելու: Որևէ ժամանակ եթե ուզենանք, կարող ենք անել: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:
«Մեր խնդիրն է, որ այս մարդը գնա, հեռանա։ Երեկ ամենավերջին ցինիկի, լկտիի պես՝ ասել է թե, եթե պետք լիներ իմ հետ հանդիպել, ինձ կգցեր «բագաժնիկը» կբերեր հանդիպման»։
Նա չի հեռանում, որովհետև վախ ունի, ինքը գիտի իր հանցանքները, ուրացումները, իր դավաճանությունները, իր ներքին, թաքնախորհուրդ, գաղտնի կնքած գրավոր ու բանավոր համաձայնությունները: Ինքը գիտի՝ ում հրամաններն է կատարում»:
Անդրադառնալով նրան, որ նախօրեին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե Սրբազանը փարաջան հանի, բերման կենթարկվի, նա ասաց. «Արամ Հովհաննիսյանը թող մտածի իր գործարքների մասին, իր, իր որդու, թե ինչ մակադրակ է: Օրը կգա, դա էլ կիմանանք, թե ինչ կերպով է հասել գեներալի ուսաիդր կրելուն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաև լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:
Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.