Օհանյան․ ՔՊ 4 պատգամավորի թույլ են տալիս մտնել ԱԺ, իսկ ինձ ասում են՝ ձեզ չի թույլատրվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կան մարդիկ, ովքեր մեկ անգամ ստելուց հետո, այնուամենայնիվ, պատիվ ունենալով, նախընտրում են լռել՝ իրենց սուտը մոռացության տալու կամ ներման արժանացնելու նպատակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն, ինչպես ամեն օր տեսնում ենք, Հայաստանում իշխող ուժը ստում է ըստ անհրաժեշտության, երբ հարկ է համարում, և հետո, պատիվ չունենալով, ոչ միայն չի լռում, այլև ավելի մեծ ստեր է հորինում կամ այլ մեղավորներ նշանակում՝ սեփական կաշին փրկելու համար։
Դա է վկայում այսօրվա հերթական միջադեպը ԱԺ դահլիճում, որին անդրադառնում եմ՝ որպես փաստ ներկայացնելով գործընկերներիս հետ կատարվածի տեսագրությունը։
Այսօր առավոտյան Դեմիրճյան փողոցի ԱԺ պատգամավորական մուտքում իմ ներկայությամբ ՔՊ չորս պատգամավորների թույլ են տալիս մտնել ԱԺ տարածք, իսկ ինձ ասում են՝ ձեզ չի թույլատրվում, դիմեք աշխատակազմի ղեկավարին։ Ստիպված զանգ եմ կատարում Դավիթ Առաքելյանին, նա էլ Ալեն Սիմոնյանին, որից հետո միայն ինձ թույլ են տալիս անցակետից ներս անցնել։ Եվ ես հերթական անգամ համոզվում եմ, որ փոքրոգի մարդիկ տառապում են փառավորվելու սինդրոմով։
Այս կամայականությունը ինձ համար տրամաբանական շարունակությունն է այն հակաօրինական կարգադրության, երբ ինձ՝ որպես խմբակցության ղեկավարի, զրկեցին իմ իրավունքից՝ օրենքով սահմանված կարգով ԱԺ կողմից ինձ տրամադրված մեքենայով մուտք գործել ԱԺ տարածք։
Երբ այդ մասին այսօր բարձրաձայնեցի ԱԺ նիստերի դահլիճում, Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի աթոռը հերթական անգամ հեղինակազրկելով, ստեց՝ հայտարարելով, որ ես ստում եմ։
Առավոտյան անցակետում կատարվածի տեսագրությունները կան, որոնցից կարելի է հետևություն անել, թե ով է ստում։ Իսկ այն, որ մեր պատգամավորների մուտքը, ելքը ԱԺ տարածք ԱԺ պատգամավորական մուտքով նույնիսկ այդ միջադեպից հետո շարունակում են անօրինական խոչընդոտել, հաստատում է այս տեսանյութը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.