ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԶԱՐՅԱ 3» ԼՈՒՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՆՌՆԱԿ Է ԿԻՐԱՌԵԼ, ՈՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԶԻՆՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԴԵՄ
Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ է կիրառել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ: Դրանց թվում եղել է ռուսական արտադրության «Զարյա 3» ձեռքի (նետվում է ձեռքով) լուսաձայնային նռնակ, որը ֆիքսել են «Ֆոտոլուրի» մեր գործընկերները, գրում է «Հետքը»:
«Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունը, որը ռազմական և երկակի նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների ու ծառայությունների արտահանման և ներկրման միակ պետական միջնորդն է Ռուսաստանում, իր պաշտոնական կայքում հայտնում է, որ «Զարյա 3» լուսաձայնային նռնակն ապահովում է զինված հանցագործի հոգեկամային կայունության ժամանակավոր ճնշումը ձայնային և լուսային ազդեցության միջոցով, ինչը նվազեցնում է հանցագործի մարտական ունակությունը և հնարավորություն տալիս նռնակը կիրառող անձնակազմի և շրջապատի մարդկանց համար նվազագույն ռիսկով իրականացնել հատուկ գործողություն:
Նույն տեղեկությունը փոխանցում է նռնակն արտադրողը՝ «Կիրառական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային գիտաարտադրական կենտրոնը (Ռուսաստան):
Ըստ ռուսական արտադրողի և արտահանողի՝ 180 գրամ քաշով այս նռնակի ձայնային ճնշման մակարդակը 10 մետրի վրա 160±15 դեցիբել է: Նկատենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, 85 դեցիբելը մարդու համար աղմուկի առավելագույն թույլատրելի մակարդակն է: 120-140 դեցիբելը մարդու համար ցավի շեմն է, իսկ 140 դեցիբելից բարձր ձայնային ճնշումը կարող է պայթեցնել ականջի թմբկաթաղանթը կամ առաջացնել բարոտրավմա, նույնիսկ՝ ուշագնացություն:
Վերոնշյալ ռուսական ձեռնարկությունների տվյալներով՝ «Զարյա 3» նռնակի լույսի ուժի առավելագույն չափը գերազանցում է 40х10*6 կանդելան (համեմատության համար՝ ընդունված է, որ մեկ հատ մոմի լույսի ուժը հավասար է 1 կանդելայի):
«Զարյա 3»-ի օղակը քաշելուց հետո պայթյունը տեղի է ունենում 4±1 վրկ անց:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 02:52
Идея повысить возрастной порог для призыва в армянскую армию отражает серьезный дефицит личного состава. И дефицит этот усугубляется вредительской политикой власти. Об этом заявил Sputnik Армения военный эксперт, полковник запаса Айк Наапетян.
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.