Ուզում էի հարցնել, արդյո՞ք դա մեկ, երկու փորձագետի կարծիքն է եղել. ԲԴԽ նախագահը՝ Freedom house-ի զեկույցի մասին
Ճիշտ կլինի, երբ իրենք քննադատում են դատական իշխանությանը, զրուցեն նաև դատական իշխանության հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյնանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության և Freedom house-ի անդրադարձին ՝ Հայաստանում արդարադատության և դատական համակարգին:
Լրագողի խոսքով, զեկույցների մեջ Նշվում էր, որ անցանկալի դատավորների դեմ ընտրովի կարգապահական վարույթներ են իրականացվում, ԲԴԽ ներկայացվող կարգապահական վարույթների ընտրության վերաբերյալ որոշումների հետ կապված թափանցիկության բացակայություններ կան:
«Ես շատ հարգում եմ Freedom house-ը, բայց կցանկանայի, որ ավելի բաց քննարկում լիներ: Հրավիրում եմ բաց քննարկման՝ ի՞նչ աղբյուրներից, ի՞նչ փորձագետներով են եղել իրենց մեկնաբանությունները: Պատրաստ ենք նաև իրենց փորձագետների հետ հրապարակային քննարկել այդ բոլոր խնդիրները»,-ասաց Կարեն Անդրեասյանը:
«Ես գիտեմ, որ իրենց ասածների մեջ կա ողջամտության հատիկ, բայց ամբողջի հետ համաձայն չեմ: Դա չի նշանակում, որ ես կասկածի տակ եմ դնում, ես հրավիրում եմ ավելի բովանդակային բանավեճի, որովհետև տող առ տող նայում էի այդ զեկույցը, ասելիքը շատ է: Ուզում էի հարցնել, արդյո՞ք դա մեկ, երկու փորձագետի կարծիքն է եղել, թե՞ իրենք ավելի խորքային ուսումնասիրություն են արել: Եթե չէին ուզում ԲԴԽ-ի հետ խոսել, կարող էին խոսել դատավորների և մնացած գործընկերների հետ: Այս տրամաբանության մեջ է իմ մտահոգությունը, բայց դա չի նշանակում, որ ես ժխտում եմ կամ չեմ հարգում իրենց քննադատությունները»,-հավելեց ԲԴԽ նախագահը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: