ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, դատարանի մոտ հայտնեց նրա փաստաբանը` Բենիկ Գալստյանը:
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ, ինչը, սակայն ըստ փաստաբանի, չունի փաստական որևէ փաստական ապացույց: Ըստ նրա` միայն ձայնագրություն է, որով չի ապացուցվում, որ Գերասիմ Վարդանյանը ինչ-որ գումար է տվել ինչ որ անձանց` հավաքին մասնակցելու համար:
Փաստաբանը կբողոքարկի Վարդանյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը:
Նշենք, որ նախօրեին Գերասիմ Վարդանյանը ինքնակամ էր ներկայացել քննչական կոմիտե:
«Շուրջ երեք օր է՝ մամուլում հայտնված ձայնագրության հետ կապված ինչ-որ ձերբակալություններ են իրականցնում՝ ինձ հետ կապելով դրանք: Տասնյակից ավելի մարդկանց են արդեն 72-ժամյա ռեժիմով ձերբակակել՝ նրանց թվում նաև երկու կնոջ: Իբր թե իմ դեմ քրեական գործի շրջանակներում է, նույնիսկ մեկին այսօր տանում են կալանքի՝ ինձ օժանդակելու մեղադրանքով, բայց իմ նկատմամբ որևէ գործ չի հարուցվել, ինձ ծանուցում չի եկել: Մարդկանց ձերբակալել են, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն, ցուցմունք կորզեն»,- Քննչական կոմիտեի բակում, լրագրողների հետ զրույցում ասել էր Գերասիմ Վարդանյանը՝ շեշտելով, որ իր նկատմամբ հարուցված գործ չկա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.