«Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ
«Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է: Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը:
Խաչատուր Գրիգորյանի Հայաստանում զրոյից հիմնադրած «ջիջի» ընկերությունը առաջատար դիրքեր ունի հայկական շուկայում, ինչպես նաև գործունեություն է ծավալել արտասահմանում (ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան)՝ ազգային բրենդը հասցնելով միջազգային մասշտաբների և լայնորեն տարածելով հայկականի ճանաչելիությունը։
«ջիջի»-ն մեր երկրում ապահովել է զբաղվածությամբ հազարավոր մարդկանց մտնելով ՀՀ խոշոր հարկատուների ցանկի մեջ, իսկ Խաչատուրին բոլորը ճանաչում են որպես համեստ ապրելակերպ ունեցող և քրտնաջան աշխատող մարդ:
Իր պատմության ողջ ընթացքում «ջիջի» ընկերությունը ակտիվորեն աջակցում է ազգային, կրթական, տեխնոլոգիական, բարեգործական տարբեր նախագծերի:
«ջիջի»-ն կանգնած է նաև Արցախի հայության կողքին: Արցախի լիարժեք շրջափակման բոլոր օրերին Խաչատուր Գրիգորյանը եղել է Արցախում դժվարագույն պայմաններում շարունակելով աշխատել, իսկ անցնող ամիսներին Արցախից տեղահանված շատ հայերի համար հենց «ջիջի»- ն է ապահովել աշխատանք և օժանդակություն:
«ջիջի» ընկերությունը, չնայած հարուցված ապօրինի խոչընդոտներին, իրականացրել է անհրաժեշտ գործողությունները և շարունակում է բնականոն աշխատանքը սպասարկելով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին:
Խաչատուր Գրիգորյանը և «ջիջի» թիմը հաստատակամ են շարունակել արարել արժանապատիվ Հայրենիքում` Մեծ Հայքում՝ մշտապես հավատարիմ մնալով այն արժեքներին ու սկզբունքներին, որոնք դարձել են բրենդի անբաժանելի մասը։
Սիրով՝ ջիջիԹիմ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».