Միջուկային զենքի գլոբալ ծախսերը 2023թ. հասել են ռեկորդայինի՝ 91,4 մլրդ դոլար
Միջուկային զենքի վրա կատարվող գլոբալ ծախսերը 2023թ. ավելացել են 13 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 91,4 մլրդ դոլարի։ Այս մասին նշված է Միջուկային զենքի արգելման միջազգային կառույցի (ICAN) հրապարակած հաշվետվությունում։
Կազմակերպության գնահատմամբ՝ անցած տարի ինը միջուկային տերությունները զինանոցը պահելու և արդիականացնելու համար ներդրել են 10,8 մլրդ դոլար (13,4 տոկոս) ավելի, քան 2022թ.։ Միջուկային սպառազինությունների հանրագումարային ծախսերը կազմել են 91,4 մլրդ դոլար կամ վայրկյանում 2 898 դոլար, վկայում են ICAN-ի տվյալները։
Նշվել է, որ ԱՄՆ-ը նախկինի պես մնում է ամենամեծ ներդրողը միջուկային զենքի զարգացման գործում՝ հատկացնելով 51,5 մլրդ դոլար 2023թ. (2022թ.՝ 43,7 մլրդ)։ Երկրորդ տեղում Չինաստանն է, որի միջուկային զենքի վրա կատարվող ծախսերը ավելացել են՝ անցած տարի հասնելով 11,9 մլրդ դոլարի (11,7 մլրդ 2022թ.)։ Նրան հաջորդում է Ռուսաստանը 8,3 մլրդ դոլարով (2022թ.՝ 9,6 մլրդ)։
ICAN-ի տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարում միջուկային սպառազինության ֆինանսավորումն ավելացել է 34 տոկոսով կամ 23,2 մլրդ դոլարով։ Այս շրջանում ԱՄՆ ծախսերն ավելացել են 45 տոկոսով, Մեծ Բրիտանիայի ծախսերը՝ 43 տոկոսով, ընդգծում է կազմակերպությունը։ Կանխատեսվում է, որ 2024թ. միջուկային զինանոցի վրա կատարվող ծախսերը կգերազանցեն 100 մլրդ դոլարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:25
Президент Турции Реджеп Тайип Эрдоган резко осудил атаку Израиля на Иран, отметив, что израильская администрация пытается втянуть весь регион и мир в катастрофу, передает ТАСС.
-
2025-06-13 18:23
Правительство Ирана провело экстренное заседание в связи с ударами Израиля. Об этом сообщает пресс-служба президента Ирана Масуда Пезешкиана.
-
2025-06-13 18:21
Военная операция Израиля против Ирана только начинается, страна готова к ответным действиям со стороны Тегерана, заявил пресс-секретарь Армии обороны Израиля (ЦАХАЛ) Эфи Дефрин.
-
2025-06-13 18:21
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху планирует провести ряд телефонных разговоров с мировыми лидерами, включая президента России Владимира Путина, на фоне эскалации с Ираном, сообщила канцелярия премьера.