Արծվիկ Մինասյան․ Սահմանադրական կարգի տապալման փորձ է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ ՔՊ-ն շարունակում է իր հակասահմանադրական ընթացքը։ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցով ԱԺ արտահերթ նիստին ՔՊ խմբակցության չներկայանալը և քվորում չապահովելը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը որակեց սահմանադրական կարգը տապալելու փորձ։
«Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու փորձ։ Սահմանադրության հոդվածներով ամրագրված է, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավունք ունեն կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են։ ԱԺ պատգամավորները և հատկապես քաղաքական մեծամասնությունը ուղիղ պարտականություն ունի Սահմանադրության մեկ այլ հոդվածով՝ ապահովել ԱԺ-ի բնականոն գործունեությունը։Իսկ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ հրավիրվող նիստը, Սահմանադրության 100-րդ հոդվածի պահանջի համաձայն, պետք է անցկացվի։ Այստեղ չկա որևէ հնարավորություն, որը քաղաքական մեծամասնությունը փորձում է ներկայացնել, թե իբր դա իրենց իրավունքն է՝ չգալու։ Եթե քաղաքական փոքրամասնությունն է կիրառում այս գործիքը, որը միջազգային պառլամենտական կանոններով ընդունված է որպես մեծամասնության վարքագծի դրսևորմանը որևէ հակազդեցություն, տրամաբանական է, բայց քաղաքական մեծամասնությունը չի կարող իր իսկ մեծամասնության ուժով տապալել ԱԺ նիստը։ Սա սահմանադրական կարգի տապալման փորձ է»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց նաև, որ եթե 4 ժամվա ընթացքում ՔՊ-ականները չգան և չգրանցվեն և քվորում չապահովեն, նիստի օրակարգը կհամարվի ավարտված, սակայն դա չի նշանակում, որ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցը ԱԺ-ում չպետք է այլևս քննարկվի։
«Քանի որ մեր նախաձեռնությունը գտնվում է ԱԺ-ի ընթացիկ շրջանառության մեջ, այն շարունակում է լինել օրակարգային հարց, և հերթական նիստերի օրակարգից առաջ անպայման ենթակա է քննարկման՝ նախ՝ հանձնաժողովում, այնուհետև՝ նաև ԱԺ օրակարգում»,- ասաց Մինասյանը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: