Ծղրիդները գրոհել են Ճամբարակը. ի՞նչ է պատրաստվում անել էկոնոմիկայի նախարարությունը
Գեղարքունիքի մարզի որոշ հատվածում ծղրիդներ են տարածվել, որոնք գրոհել են այգիները, ուտում են սերմերը, վնասում պտուղները։ Այս մասին հայտնել է «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խումբը և կից տեսանյութ հրապարակել։
Ի պատասխան ծղրիդների տարածման վերաբերյալ հրապարակումների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ արդեն իսկ մասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել Գեղարքունիք։ Մասնագետները պետք է ճշտեն գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ծղրիդներով վարակվածության աստիճանը և մշտադիտարկում իրականացնեն։
«Նախարարության կողմից մարզին անհատույց հատկացվել են բույսերի պաշտպանության միջատասպան միջոցներ՝ ծղրիդների դեմ պայքարի աշխատանքների իրականացման նպատակով։ Նախատեսվում են ծղրիդների դեմ համալիր պայքարի քիմիական միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունը խորհուրդ է տալիս մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:25
Президент Турции Реджеп Тайип Эрдоган резко осудил атаку Израиля на Иран, отметив, что израильская администрация пытается втянуть весь регион и мир в катастрофу, передает ТАСС.
-
2025-06-13 18:23
Правительство Ирана провело экстренное заседание в связи с ударами Израиля. Об этом сообщает пресс-служба президента Ирана Масуда Пезешкиана.
-
2025-06-13 18:21
Военная операция Израиля против Ирана только начинается, страна готова к ответным действиям со стороны Тегерана, заявил пресс-секретарь Армии обороны Израиля (ЦАХАЛ) Эфи Дефрин.
-
2025-06-13 18:21
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху планирует провести ряд телефонных разговоров с мировыми лидерами, включая президента России Владимира Путина, на фоне эскалации с Ираном, сообщила канцелярия премьера.