Последние новости

Թայվանը գրանցել է չինական 20 թռչող սարքեր և 7 նավեր կղզու մոտ

Թայվանի Զինված ուժերը մեկ օրում գրանցել են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 20 թռչող սարքեր և 7 նավեր կղզու մոտ։ Այս մասին նշվել է կղզու ՊՆ կայքում տեղադրված հայտարարությունում։

Ինչպես նշված է փաստաթղթում, 12 թռչող սարքեր հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը, մտել ՀՕՊ ճանաչման գոտի կղզու հարավարևմտյան և հարավարևելյան մասում։

Թայվանի բանակը ի պատասխան գործի է դրել օդուժը, նավերը, ինչպես նաև ցամաքային զենիթային հրթիռային համալիրները՝ թիրախներին հետևելու համար։

Թայվանն ունի սեփական վարչություն 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ ջախջախիչ պարտություն կրելով Չինաստանում քաղաքացիական պատերազմում։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ