Последние новости

84 հարկ վճարող աշխատողներին չձևակերպելու համար տուգանվել է 250 000-ից մինչև 8 մլն դրամով

Այս տարվա մայիսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 84 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 59.250 մլն դրամ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Նշվում է, որ երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40.250 մլն դրամով:

Աշխատողների չձևակերպելու դեպքերն արձանագրվել են հանրային սննդի ոլորտում, մթերային խանութներում, hացի կամ հացաբուլկեղենի արտադրության, շենքերի կառուցապատման, շինարարության ոլորտներում։

Նշենք, որ տուգանքի նվազագույն չափը կազմել է 250.000 դրամ, առավելագույնը` 8 մլն դրամ։ Տուգանվածների ցանկում են «Կակտուս սուպեմարկետը», «Կասկադ թիմ» ՍՊԸ–ն, «Արկադիա շին» ՍՊԸ–ն, «Իվենտ հաուզ ջակոնդա» ՍՊԸ–ն և այլն։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ