Զուրաբյան․ Փաշինյանն անգամ շնորհքով կապիտուլյացիա չի կարողանում ստորագրել
Մեզ վրա փորձում են ծախել մի բան, որը վաղուց մերն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ան դրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայանի հայտարարությունը, թե վերջին սահմանազատման գործարքում երկու կողմերն էլ գնացին փոխզիջման, որտեղ Ադրբեջանն ստացավ 4 գյուղեր, մյուս կողմից Ադրբեջանը համաձայնեց սահմանազատման մի գծի, որը նրանք գիտեին, որ Հայաստանը կընդունի՝ Ալմաթիի հռչակագիրը:
«Խոսքն այն մասին է, որ իբր թե այս 4 գյուղը վերադարձնելու արդյունքում Ադրբեջանը համաձայնել է, որ սահմանազատումը պետք է կատարվի 1991-ին գոյություն ունեցող սահմաններով: Չգիտես ինչու, մոռանում են ասել, որ ընդհանրապես, Ղարաբաղի պատկանելիությունն Ադրբեջանին, որի մասին ամբողջ աշխարհը խոսում էր, իսկ հետո բռնի ուժով Ադրբեջանը գրավեց և հայաթափեց Ղարաբաղը, դա կատարվել է հենց այն սկզբունքի հիման վրա, որ այս երկրների միջև սահմանները գծված են ըստ 1991-ի իրավիճակի: Այսինքն քանի՞ անգամ մեզ վրա կարելի է ծախել 1991 թիվը:
Երբ Կապան-Գորիս ճանապարհը գրավում էին, էլի խոսում էին 91 թվականի սահմանի մասին: Այսինքն Ադրբեջանի բոլոր տարածքային նվաճումները, ներխոըւժումները հիմնված են նրա վրա, որ Ադրբեջանը որպես հիմք դրել է 1991 թվականի սահմանը: Հիմա դա մեզ վրա որպես զիջում են ծախո՞ւմ: Դա ծիծաղելի է:
Առավել ծիծաղելի է, որովհետև այն արձանագրության մեջ, որի մասին, ըստ էության, խոսում է Օ'Բրայանը, հենց այդ դրույթից հետո փակագծերում գրված է՝ եթե կողմերը այլ սկզբունք չեն դնում սահմանազատման գործընթացի հետևում: Դա բացում է շատ լուրջ «լազեյկաներ» Ադրբեջանի համար, որ իրենք ուժային ճնշում կամ սպառնալիք գործադրելով բերեն Հայաստանին ինչ-որ համաձայնությունների, որը կներկայացվի կամավոր համաձայնություն: Հետևաբար, 1991-ի սահմանների հետ կապված իբր զիջումը Ադրբեջանի կողմից կվերանա»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
Նա նկատեց, որ Ալմաթիի հռչակագրով սահմանները բոլորին հայտնի են, կարելի էր 2-3 ամսում ավարտել դելիմիտացիան, և դրա հիման վրա կնքել խաղաղություն, իսկ դեմարկացիան արդեն ավելի մանրամասն աշխատանք է:
«Դա չի արվում և մեզնից կորզում են միակողմանի զիջումներ, որոնք այնուամենայնիվ, չեն բերում խաղաղության կնքման: Օ’Բրայանն ինքն էլ է ընդունում, որ Ադրբեջանն իր առևտուրը դեռ չի ավարտել:
Նիկոլ Փաշինյանըւ չունի խաղաղության ռազմավարություն: Դա այն է, երբ դու ծանր, լավ, թե վատ, ինչ-որ զիջումների հավաքածու ես դնում սեղանին, ասում ես՝ մենք այս զիջումները կատարում ենք, դրանից հետո արդեն դուք ստորագրում եք խաղաղություն: Փաշինյանը չի կարողում այդ բանն անել, անգամ շնորհքով կապիտուլյացիա չի կարողանում ստորագրել: Անգամ այդ հարցում է ապաշնորհ: Չի կարողանում ասել՝ ահա, սա է մեր զիջելիքը, դրանից հետո ունենում ենք խաղաղություն: նա ասում է՝ մենք պետք է սա զիջենք, որ մեզ չմորթեն, պատերազմ չսկսեն, բայց միաժամանակ ասում է՝ եթե սա անենք, ես չեմ կարող երաշխավորել, որ կլինի խաղաղություն, որովհետև մեկ շաբաթ հետո կարող է սկսվի պատերազմ»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: