«Մենք կանք» նախաձեռնություն․ Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը
Վերջին շրջանում ՀՀ իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախակիացել է արցախցիների հասցեին անընդունելի խոսույթն, ինչը որոշ շրջանակներում էլ ավելի է բորբոքում հակաարցախյան տրամադրություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մենք կանք» նախաձեռնությունը:
Հայտարարությունում,. Մասնավորապես, ասվում է. «Հակառակ այն բանի, որ Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարվածն ընդունել է որպես անձնական ցավ, պետական բարձր պաշտոններ զբաղեցնողների շարքերում կան այնպիսիք, որ հանդիմանում են արցախցիներին իրենց տունն ու հողը լքելու մեղադրանքով, որտեղ ապրել են հազարամյակներով։
Իրավիճակի անհեթեթությունը նրանում է, որ հենց ներկա իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունն է արցախյան հիմնահարցը հանգեցրել նման հանգրվանի։
Շարունակելով կեղծիքի ու ստի քարոզչությունը, Փաշինյանը հայտարարում է, որ դեռ 2018թ.֊ին գիտեր` Ղարաբաղը չի կարող Հայաստանի մաս կազմել, չնայած որ 2019֊ին Ստեփանակերտի հրապարակում հնչեցրել է «Արցախը Հայաստան է ու վերջ»։
Հայտարարելով, թե արցախցիների ելքի բուն նպատակը Հայաստանում իր իշխանության տապալումն էր կամ, որ հայկական Արցախը Հայաստանը «Ռուսաստանի գուբեռնիա» դարձնելու ուղիղ ճանապարհ է, Փաշինյանը հերթական անգամ ցուցադրում է ոչ միայն իր մակերեսային պատկերացումները ղարաբաղյան հակամարտության շուրջ, այլ նաև գիտակցաբար խեղաթյուրում է պատմությունն ու արցախյան խնդրի էությունը։
Այսօր հարցականի տակ է դրվում ոչ միայն արցախցիների ապագան, այլ նաև արդեն անցյալը։ Արժեզրկվում են մեր հաղթանակներն ու ձեռքբերումները, ամենաբարձր ամբիոններից փորձում խոցել մեր արժանապատվությունն ու պատիվը։ Հայաստանի իշխանությունների չհաշվարկված ու անհեռանկարային քաղաքականությունը` կապված արցախցիների քաղաքացիության, ազատ տեղաշարժի, փաստաթղթավորման հետ, ինչպես նաև բնակարանային ծրագրերի նախագծերի առաջարկումն` առանց հաշվի առնելու բուն արցախցիների տեսակետները, վիժեցնում են մեր ներկայի ու ապագայի շուրջ երկխոսելու կարևորությունը։
«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունն իր վրդովմունքն է հայտնում բազմակողմ խտրական փաստերի, արցախցիների բազում խնդիրների լուծման տորպեդահարման փորձերի շուրջ, ինչպես նաև Ադրբեջանի նկրտումներին` միջազգային քաղաքական օրակարգից արցախյան հիմնախնդրի դուրս մղմանը Հայաստանի իշխանությունների օժանդակ քաղաքականության առնչությամբ։
Մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ տարբեր մակարդակներում արվում է արցախցիների համար, սակայն գտնում ենք, որ արցախյան խնդրի նշաձողի իջեցումը մինչև արցախցիներին ֆինանսավորելու թեմա, անթույլատրելի է։ Մենք կարիք ունենք քաղաքական ու իրավական աջակցության, միջազգային հարթակներում մեր իրավունքների պաշտպանության, մեր քաղաքական խնդիրների համակարգային ու ռազմավարական լուծումների, ինչպես նաև տակտի ու ապրումակցման։
Վերջապես ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը։ Կոչ ենք անում քաղաքական առաջնորդներին` քաղաքական, իսկ իրավաբաններին իրավական գնահատական տալ գործող իշխանությունների նման հռետորաբանությանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: