Երևանում իր աշխատանքն է սկսել «Եվրասիա» ՀԿ-ն
Միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված «Եվրասիա» կազմակերպության ներկայացուցչությունը սկսել է աշխատանքը Երևանում: ՀԿ-ի նպատակն է ցույց տալ, որ երկրների միջև քաղաքական տարաձայնությունները չպետք է ազդեն ժողովուրդների միջև փոխհարաբերությունների վրա: Այս մասին Հայ-ռուսական համալսարանում կայացած շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Եվրասիա»-ի խորհրդի անդամ Միկա Բադալյանը:
Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, շուտով ներկայացուցչություններ կբացվեն նաև Մոլդովայում, Բելառուսում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում:
Բադալյանի խոսքով` որոշ երկրների, այդ թվում` Հայաստանի և Մոլդովայի իշխանությունները գործում են իրենց քաղաքացիների շահերի դեմ: Կազմակերպությունը ձգտում է ցույց տալ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը Եվրասիայի մյուս ժողովուրդների նկատմամբ և Ռուսաստանին ցույց տալ, որ մարդկանց միջև թշնամանք չկա:
«Երկրների կառավարությունների միջև բազմաթիվ տարաձայնություններ կան, որոնք չպետք է արտացոլվեն ժողովուրդների վրա։ Մեր խնդիրն է ամրապնդել Եվրասիայի ժողովուրդների միջև հարաբերությունները, պատմել ավանդույթների և սովորույթների մասին և նպաստել փոխադարձ հարգանքի մթնոլորտի ստեղծմանը»,-նշել է Բադալյանը։
Նա հույս է հայտնել, որ ՀԿ-ի աշխարհագրությունը կընդլայնվի և հայտնել է մի շարք երկրների, այդ թվում` եվրոպական երկրների հետ շփումների մասին: Բադալյանը վստահ է, որ նախագիծը կընդլայնվի և կդառնա նոր բազմաբևեռ աշխարհակարգի կարևոր մասը:
Բադալյանը տեղեկացրել է, որ ՀԿ-ի կողմից իրականացվող «Ճանաչիր Ռուսաստանը» խորագրով ծրագրերից մեկի շրջանակում մինչև 2024 թվականի ավարտը ՌԴ կայցելի 10 հազար մարդ: Նախատեսվում է նաև հատկացնել 2500 դրամաշնորհ` յուրաքանչյուրը մինչև 1 միլիոն ռուբլի, 11 տարբեր ուղղություններով, ներառյալ լրագրությունը, բլոգերային ծրագրերը, մշակութային ժառանգության պահպանումը և զբոսաշրջությունը:
Արդեն կան հաջողված նախագծերի օրինակներ, ինչպիսիք են Բելառուսում զբոսաշրջիկների համար նախատեսված հավելվածը և կարևոր պատմական իրադարձությունների մասին անիմացիոն տեսանյութերը:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտորյա Դերիպասկոն «Եվրասիա» ՀԿ-ն կարևոր հարթակ է անվանել։
«Մեր երիտասարդները պետք է ընտրություն ունենան, նրանք պետք է իրենց սրտով համայնք գտնեն»,-ընդգծել է Դերիպասկոն:
«Եվրասիա» ՀԿ-ն իրականացնում է հումանիտար նախագծեր, որոնք ուղղված են ազգամիջյան հաղորդակցության զարգացմանը և հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդմանը` պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը:
Նախագծերի թվում են դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդ մասնագետներին աջակցելը, կրթական ծրագրերը, խոշոր ընկերություններում փոխանակումներն ու պրակտիկաները, մեդիադպրոցները, ուսուցիչների մասնագիտական հարթակները, մարզիկների մասնակցությունը միջազգային մրցումներին, լրագրողների և բլոգերների համար դրամաշնորհները, բիզնես առաքելությունները ձեռնարկատերերի համար և պատմության և մշակույթի պահպանման նախագծերին մասնակցությունը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: