Последние новости

Աննա Հակոբյանն իսկապես գումար է խնդրել «Իմ քայլի» համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը, որը նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, տեսանյութ է հրապարակել, որում հաստատում է, որ նվիրատուներից 10 մլն դրամ է պահանջել:

Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժումը հայտնել էր, որ հայ գործարարները Հակոբյանից նամակներ են ստացել, որոնցում նա պահանջում է իր հիմնադրամին փոխանցել 10 մլն դրամ:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նվիրաբերում են մեր հիմնադրամին մեր ծրագրերին աջակցելու համար։ Առանց ձեր օգնության ոչինչ չի ստացվի»,– հրապարակված տեսանյութին կից գրել է Հակոբյանը։

 

Կադրերում երևում է, որ նա փաստաթղթեր է կարդում, որոնց թվում կա նամակ, որի վերջին պարբերությունում գրված է. «Նշված ծրագրերը շարունակելու, ինչպես նաև նորերը մշակելու և իրականացնելու համար «Իմ քայլը» հիմնադրամը ձեզանից ակնկալում է 10 մլն դրամի նվիրատվություն»:

Նշենք, որ «Իմ քայլը» հիմնադրամը հիմնադրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից իշխանափոխությունից կարճ ժամանակ անց՝ 2018 թ. հունիսին: Հակոբյանը ղեկավարում էր հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մինչև 2024 թ. մարտի 14–ը։ Այնուհետև նա ընտրվեց գործադիր տնօրեն, իսկ նրա տեղը զբաղեցրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ