ԺԱՄԱՆԱԿՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՄԻ ՄԵԾ ՊԱՏՐԱՆՔ ԼԻՆԵԼ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Ժամանակը շատ տասնամյակներ շարունակ տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին: Արդյո՞ք այն գոյություն ունի ըմբռնողաբար՝ մեր ընկալումներից անկախ:
Ամերիկյան ֆիզիիկական ընկերության Physical Review A հանդեսում հրապարակված նոր հետազոտության մեջ Իտալիայի գիտնականները՝ հետազոտող Ալեսանդրո Կոպպոյի գլխավորությամբ, փորձում են ժամանակի տեսություններից մեկը իրական կյանք ներմուծել:
Այս տեսությունը կոչվում է Փեյջի և Վութերսի մեխանիզմ, և Կոպպոն այն ուսումնասիրում է տարիներ շարունակ։ Սա 1983 թվականին ծագած քվանտային մեխանիկայի գաղափար է։
Թեև հարաբերականության ընդհանուր տեսությունը դասական ֆիզիկայի մոդելում հնարավոր է համարում, որ ժամանակը փոփոխական մեծություն է, ինչպես ժամանակի տարբերության ընկալումը Երկրի վրա և տիեզերքում այնպիսի պատմություններում, ինչպիսին «Interstellar» ֆիլմում է, քվանտային ֆիզիկան պահանջում է, որպեսզի այն նշագրվի:
Սա նշանակում է, որ կախյալ փոփոխականի փոխարեն (մի բան, որը որոշվում է արտաքին հատկությամբ, ինչպիսին է տեղական ձգողականությունը կամ օբյեկտի հեռավորությունը Երկրից), ժամանակը պետք է անկախ լինի, և պետք է այն որպես այդպիսին չափելու միջոց լինի:
Իրենց աշխատության մեջ Կոպպոն և նրա համահեղինակները Փեյջի և Ուոթերսի մոտեցումը վերամարմնավորում են ժամացույցի իրական հայեցակարգի: Քվանտային ֆիզիկայի շրջանակում ժամացույցներն այնքան էլ նման չեն այն ժամացույցներին, որոնք կապում եք դաստակին կամ կախում եք գրասենյակի պատից. դրանք այն ամենն է, ինչ ունի կանխատեսելի և միատեսակ վարքը, որը կարող է որպես չափում կիրառվել:
ժամանակին Փեյջը և Ուոթերսը հարցադրում են արել, թե արդյոք մեր աշխարհն այնքան քվանտային կերպով խճճված է իր ներսում, որ ժամանակի ցանկացած տեսանելի ընթացք սոսկ խճճվածության ախտանիշ է:
Նրանք նաև առաջարկեցին, որ հենց ինքներս ներգրավված լինենք այս խճճվածության մեջ՝ պարզապես ժամանակի ընթացքը դիտարկելով, քանի որ խճճված համակարգից դուրս ինչ-որ մեկը կտեսնի այն կանգուն: Այսպիսով, «ժամացույցը» ժամանակի ընթացքը ցույց տվող բարդ համակարգի տարր է:
Որպեսզի այն վերածեն իրական չափումների և դիտարկումների վրա հիմնված ինչ-որ բանի, գիտնականները վերցրեցին հայտնի ֆիզիկական հավասարումներն ու դրանք սահմանափակեցին Փեյջի և Վուտթերսի սցենարին համապատասխանող պայմաններով:
Նրանք դիտարկել են փոխկապակցված բայց չփոխազդվող երկու համակարգեր, որտեղ մի համակարգը ժամացույցի կամ ճոճանակի քվարցային մեխանիզմի պես ներդաշնակ տատանվող գեներատոր է:
Դրանց լուծումը դասական և քվանտային մեխանիկայի շրջանակում կարող է իրարամերժ չլինել, քանի որ զանգվածի վրա հիմնված «մակրոսկոպիկ» կոչվող շեմին հասնելիս յուրաքանչյուր քվանտային համակարգում բավականաչափ մասնիկներ են տեղադրվում: Նման համակարգերը ներդաշնակում են նաև դասական ֆիզիկային:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.