ԿԻՐԱՆՑԵՑԻՆԵՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՂԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, News.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ մոտ 15 օրից գյուղացիները պետք է հավաքեին ցորենը:
«Գյուղացիները սահմանապահներին հարցրել են՝ թե ո՞նց են գնալու իրենց հողատարածքներ, ասել են՝ չեք գնալու: Ասել են այդ տարածքները հայկական են, բայց մենք իրավունք չունենք այնտեղ գնալու: Հաղատարածքները Խեյրիմլի կոչված գյուղի հետևի մասում են գտնվում, այնտեղ տանող ճանապարհ էլ ադրբեջանցիների վերահսկողության տակ է գտնվում»,-հավելում է նա:
«45 հեկտար հողատարածք է, մարդիկ սեփականության իրավունք ունեն իրենց հողերի համար: Հիմնականում ցորեն էին ցանում էդտեղ, որովհետև շատ աշխատանք չի պահանջում. մի անգամ ցանում են, մի անգամ հնձում. Մշակելու կարիք չկա»,-ասում է Կարենը:
Անդրադառնալով Կիրանցում տիրող իրավիճակին, Կարենը պատմում է, որ դեռևս մոտ 10 գյուղացի հրաժարվում է առաջարկվող փոխհատուցումից, սակայն երևի թե, շուտով նրանք էլ կհամաձայնեն՝ այլ ելք չունեն:
«Տիկին Խանումն իր վագոն տնակը տեղափոփել է գյուղի վերևի հատված, Մհերն էլ գյուղում ապրող հարազատների տանն է ապրում, սակայն նրանք երկուսն էլ արդեն բնակարան են գնել Իջևանում,-պատմում է Կարենը՝ հիշեցնելով, որ սահմանազատման և սահմանագծման հետևանքով նրանց տները թշնամու վերահսկողության տակ էին անցել, և այսպես թե այնպես, հունիսի 24-ին ստիպված էին լքել իրենց տները:
Աճարկուտի բնակչի խոսքով, Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են:
«Երեկ գետի կողքին բետոնից պատնեշներ էին տեղադրում: Միջպետական ճանապարհն էլ Աճարկուտով պիտի անցնի, ըստ նախնական տվյալների, օգոստոսի 1-ին պիտի շահագործման հանձնվի: Այդ օրը Ադրնեջանը կփակի Կիրանցի կամուրջը: Հունիսի 24-ից սահմանին կանգելու են, բայց մինչև օգոստոսի 1-ը երթևեկությունը թույլատրելու են»,-ասում է Կարենը՝ նշելով, որ այդ ճանապարհով երթևեկելու միտքը վախեցնում է գյուղացիներին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.
-
2025-07-22 16:25
Один из адвокатов движения "Священная борьба" Ованнес Худоян анонсировал новые судебные иски против политиков и общественных деятелей, оклеветавших архиепископа Баграта Галстанян и других членом движения. Об этом он написал в соцсетях.