ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՄՈԼՈՐԱԿ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ Է ԿՅԱՆՔ ԼԻՆԵԼ
Սա չափազանց փոքրիկ աշխարհ է՝ ընդամենը 310 մղոն (մոտ 499 կմ) տրամագծով, և մինչև վերջերս համարվում էր Արեգակնային համակարգի առավել պակաս հետաքրքրություն ներկայացնող արբանյակներից մեկը: Սակայն Էնցելադուսը՝ Սատուրնի շուրջ պտտվող 146 արբանյակներից մեկը, դարձել է աստղագիտական թեժ տեսարժանության առարկա․ գիտնականները հայտնաբերել են, որ այն առաջարկում է մեր Արեգակնային համակարգի մեկ այլ աշխարհում կյանք գտնելու լավագույն հեռանկարներից մեկը, գրում է The Observer-ը:
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հայտարարել է, որ սկսել է մեկ միլիարդ մղոն հեռավորությամբ տիեզերք ռոբոտային զոնդ ուղարկելու առաքելության նախապատրաստումը՝ հետազոտություններ իրականացնելու համար:
Սակայն, սա չափազանց աշխատատար նախագիծ կլինի։ Բացի այն հսկայական տարածությունից, որը պետք է հաղթահարի զոնդը, նրան անհրաժեշտ կլինի հսկայական քանակությամբ վառելիքի պաշար՝ Էնցելադուսի շուրջ ուղեծիր մտնելու և այնուհետև սառույցով ծածկված մակերևույթի վրա վայրէջք կատարելու համար:
Այնուամենայնիվ, փոքր լուսնի ուսումնասիրության հեռանկարը հրապուրիչ է աստղագետների համար, որոնք հայտնաբերել են, որ Էնցելադուսը, որն առաջին անգամ նկատել է Ուիլյամ Հերշելը 1789 թվականին, ունի գեյզերներ, որոնք կանոնավոր կերպով ժայթքում են նրա մակերևույթից և ջուր ցայտում տիեզերք:
Առավել զարմանալին այն է, որ այս նստվածքափեշերը պարունակում են բարդ օրգանական միացություններ, այդ թվում՝ պրոպան և էթան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.