Խաչատրյան․ Շահամանյանի մեքենայի առևանգումն ուղերձ է Ադրբեջանին
Արցախի նախագահ Սամվել Շահամանյանի մեքենայի առևանգումն ուղերձ է Բաքվին։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Արցախի ներկայացուցչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սա բացառապես քաղաքական ուղերձ է ուղղված Ադրբեջանին, որ տեսնում եք, ձեր բոլոր հրամանները հլու հնազանդ կատարում ենք։ Ուղերձ է նաև արցախցիներին, որ արցախցիները որևէ ներգրավվածություն չունենան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և հանրային գործընթացներին»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ այդ գործընթացը ձախողվելու է։
Հարցին՝ արդյո՞ք այս քայլն արվել է նաև այն պատճառով, որ Շահրամանյանը վերջերս լրագրողներին տված ճեպազրույցում ասել էր, թե հրապարակային անդրադառնալու է Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, Խաչատրյանն ասաց. «Այդ ամեն ինչը չեմ բացառում, սա իհարկե նաև լռեցնելու նպատակ էր հետապնդում։ Իշխանությունները 44-օրյա պատերազմի ծագման և պատճառների մասին այնքան ստեր են պատմել, որ նրանք ամենևին չեն ցանկանա, որ այդ ստերը մերկացվեն»։
Պատգամավորի խոսքով՝ արցախցիներին իշխանությունը փորձում է թողնել առանց ղեկավարի. «Իսկ առանց առաջնորդության մնացած ժողովուրդը չի կարող կազմակերպվել, և, ցավոք, հակված կլինի լքելու Հայաստանը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: