Последние новости

ԱՍՏՎԱԾ ՓՐԿԻ ՆԻԿՈԼԻ ՍԻՐՈՒՑ. Ի՞ՆՉ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՆՑԱՎՈՐ ՏԱՆԴԵՄԸ

Հունիսի 14-ին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց արցախահայության հանդեպ իր սիրո մասին, ինչից հետևում է մեկ բան. նրանք պետք է պատրաստվեն ավելի դժնի ժամանակների (թեպետ թվում է՝ սրանից էլ դժնի՞)։ Քանզի վաղուց է հայտնի, որ Նիկոլի սերը չարագուշակ նախանշան է։

Անցած տարվա սեպտեմբերյան մարտերում ավելի քան 220 մարդու զոհվելուց, վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մոտ 230 մարդու նահատակվելուց, Արցախում Ալիևի կազմակերպած էթնիկ զտումներից հետո Փաշինյանը մի օր անգամ սուգ չհայտարարեց, չայցելեց արցախցի գոնե մեկ ընտանիքի, ոչ մի անգամ չգնաց Արցախի մանկական կոլեկտիվների բազմաթիվ համերգներին, չհանդիպեց արցախցի ոչ մի ծերունու հետ, որպեսզի գոնե հեռուստախցիկների առջև ցույց տա, թե իբր կիսում է Հայրենիքի կորստի նրանց ցավը։ Ոչ մի անգամ։

Իսկ այ հիմա հանկարծ պարզվեց, որ նրա բոցավառ սիրտը ահռելի սեր է տածում արցախցիների նկատմամբ։ Ճիշտ է, հանուն արդարության պետք է ճշտել. հասարակ արցախցիների, այլ ոչ թե «կղերաֆեոդալական էլիտայի»։ Վերջինիս ներկայացուցիչներին Փաշինյանը տանել չի կարողանում և պատրաստ է բացահայտել նրանց հանցավոր գործունեությունը հայոց պետականության դեմ, որի միակ մարմնավորումը, բնականաբար, ինքն է։

Դրա համար էլ դիմում է «ջերմորեն սիրելի» արցախցիներին՝ պահանջելով վճռականորեն անջրպետվել «կղերաֆեոդալական բանդայից», որը, իր խոսքերով, մեղավոր է Արցախի կորսման մեջ, իսկ այժմ ամեն ջանք գործադրում է արդեն Հայաստանին վերջ տալու համար։ Իսկ ինքը նվաղում է նրանց հանդեպ սիրուց, սակայն, զգուշացնում է ռեժիմի պարագլուխը, իր զգացմունքները չափ ու սահման ունեն և կարող են վերածվել թշնամանքի, եթե հասարակ արցախցիները կարգի չհրավիրեն իրենց առաջնորդներին։

Ուրեմն ի՞նչ է հետևում կառավարության նիստում նրա այդ հոգեկան զեղումներից։ Այն, որ արցախցի ակտիվիստների ու պաշտոնյաների դեմ դաժան բռնաճնշումներ են սկսվելու, իսկ «հասարակ» արցախցիների նկատմամբ ատելություն է ներարկվելու ազգային գիտակցությունից ու արժանապատվությունից իսպառ զուրկ նիկոլական հետևորդների կենսազանգվածի մեջ։ Ըստ էության, այդ ամենն արդեն եղել է առկա զարգացումներից դեռ շատ առաջ, սակայն այդ կործանարար ու կեղտոտ արշավում աչքի չզարնվել նախընտրող Փաշինյանը հիմա արդեն բացահայտ հրամայում է իր հանցակիցներին տոտալ հալածանք կազմակերպել անխտիր բոլոր արցախցիների դեմ։

Կասկածից վեր է, որ այդ գործողությունները լիովին և ամբողջությամբ համաձայնեցված են Ալիևի հետ, որն իր հերթին շարունակում է Բաքվի զնդաններում ապօրինաբար պահել Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ամենանշանակալի ներկայացուցիչներին։ Եվ կասկածից վեր է նաև, որ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվածություն ունեն միասնաբար հաշվեհարդար տեսնելու արցախցի գործիչների հետ և բացառելու հայ ժողովրդի այդ հատվածի կազմակերպչական ամբողջականության պահպանման ցանկացած հեռանկար:

Հայաստանում արցախցիները, ըստ այդ ծրագրի, պետք է իսպառ զուրկ լինեն առաջնորդներից իրենց միջավայրում, չունենան հայրենակիցների հետ կառուցվածքային հաղորդակցություն պահպանելու հնարավորություն, պետք է լինեն անկազմակերպ, ապակողմնորոշված, մնան պետական ողորմելի օգնության հույսին և գլխովին համակվեն դա կորցնելու վախով։

Նրանք պետք է լինեն ապակենտրոնացված, ցրված հանրապետությունով մեկ և մասամբ ենթակա լինեն երկրից վտարման։ Նրանց, ըստ Ալիև-Փաշինյանի ծրագրի, պետք է ամբողջովին ապաքաղաքականացնել, հոգեբանորեն կոտրել և զրկել սեփական ընդհանրությունը, կամքը և հավաքական պատմական հիշողությունը պահպանելու որևէ ձգտումից։

Արցախցիներին, որպես ինքնօրինակ ու ինքնաբավ ենթաէթնիկ խմբի, պետք է ոչնչացնել մեկընդմիշտ. սա է Նիկոլի խնդիրը, որ նրա առջև դրել են Ալիևն ու Էրդողանը: Ալիևն արցախցիներից խլեց անցյալը, Փաշինյանի խնդիրն է՝ նրանցից խլել ապագան։ Նիկոլը հոգ կտանի, որ Արցախի առաջնորդները Հայաստանում ենթարկվեն «իրավական էկզեկուցիայի» և տեռորի, իսկ իրեն պաշտող նախիրը, որին իշխանություններն անվանում են «ժողովրդի գիտակից մաս», վերջնականապես թունավորվի արցախցիների հանդեպ ատելությամբ, որպես իբր օտար և մերժյալ խմբի, որը հայ ժողովրդի դժբախտությունների միակ պատճառն է ։

Նիկոլի համար արցախցիների ընդհանրությունն ու միասնականությունը սպառնալիք են իր անձնական իշխանությանն ու կաշվին։ Ալիևի և Էրդողանի համար՝ Արևելյան հայության ողնաշար և, սյունեցիների հետ մեկտեղ, հայերի միակ պահպանված ենթաէթնիկ խումբ, որն արմատներով ամուր ներաճել է հայրենի հողի մեջ և բացարձակ արժեք է համարում ազատությունը։

Եվ եթե վերջնականապես կոտրեն արցախյունյաց այդ ողնաշարը, ինչին անթաքույց եռանդով ձգտում են հասնել ազերուրքերը, Հայաստան այլևս չի լինի ո՛չ քաղաքական, ո՛չ աշխարհագրական, ոչ էլ մշակութային-քաղաքակրթական առումով։ Այդժամ Հայաստանի վերջը կգա։

Նիկոլը որոշել է սիրել արցախցիներին։ Աստված փրկի և պահպանի այդպիսի սիրուց: Թշնամանքն ավելի նախընտրելի է…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТУПИК БОГОХУЛЬНИКА И СВЯТОТАТЦА
    2025-07-22 09:30

    Ни одной светской власти в Армении никогда не дано было права по собственной прихоти менять католикоса. Конечно, всякая церковноборческая власть по-своему трактовала понятие «право» и стремилась доказать, что в исключительных случаях она полномочна осуществить низложение Верховного Патриарха и «назначение» другого, однако вопрос упирался в механизмы процедуры. Как бы светская верхушка ни желала смены главы Церкви, без иерархов и их согласия низложение одного католикоса и помазание другого не могло считаться легитимным процессом.

  • НОВОЕ ЗАДАНИЕ ПАШИНЯНУ ОТ АЛИЕВА
    2025-07-18 09:23

    Спустя несколько дней после возвращении Пашиняна из Абу-Даби генпрокуратура Армении подала иск в Административный суд с требованием признать недействительным право собственности правительства Арцаха на здание Представительства в Ереване. Это строение на улице Наири Заряна - по сути, единственно оставшееся имущество Республики Арцах и в символическом, и в чисто физическом смыслах.

  • ТЫ МНЕ НЕ БРАТ!
    2025-07-14 09:18

    В суматохе турецких и эмиратских вояжей варчапета и параллельно развернувшейся оголтелой кампании против несуществующего заговора с целью переворота и его фантомных исполнителей-террористов как-то незамеченным осталось одно немаловажное событие. Речь - о послании Никола армянским священникам, не повязанным обетом целибата, которых он назвал своими «братьями» по убеждениям и вере.

  • НИ О ЧЕМ, НИОТКУДА, В НИКУДА...
    2025-07-11 10:57

    Просматривая новостную ленту, наткнулся на заголовок, «повествующий» о том, что «Генеральный секретарь Организации объединенных наций Антониу Гутерриш выступил с заявлением по поводу глубокого кризиса во взаимоотношениях властей Армении с Армянской Апостольской церковью». «Это интересно», - подумал я и приготовился к чтению не то чтобы пространного, но все же выверенного текста, в котором отразилась бы озабоченность господина генсека беспрецедентной ситуацией и содержались настоятельные рекомендации избегать обострений, чреватых для маленькой страны катастрофой.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ