Последние новости

ՄԱԿ գլխավոր քարտուղար․ Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը ևս մեկ Գազա դառնա

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ուրբաթ հայտնել է, որ խորապես անհանգստացած է Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև լարվածության խորացմամբ, տեղեկացրել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ խաղաղապահներն աշխատում են, որպեսզի հանդարտեցնեն իրավիճակը և կանխեն վրիպումները։

«Մի չմտածված քայլ, մի վրիպում կարող է հանգեցնել աղետի, որը դուրս կգա սահմանից և, անկեղծ ասած, երևակայության սահմանից,- ասել է նա լրագրողներին։- Եկեք անկեղծ խոսենք. տարածաշրջանի և ողջ աշխարհի ժողովուրդները չեն կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա ևս մեկ Գազա»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ