Последние новости

ՓԱՍՏԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայտնի փաստաբան Հովհաննես Խուդոյանի գլխավորած Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը զեկույց է ներկայացրել հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Փաստաթղթին կցված են տեսանյութեր, որոնք հաստատում են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների ցուցմունքներն այն մասին, որ կարմիր բերետավորները առաջինն են հարձակվել իրենց վրա Սիրահարների այգում: Զեկույցի տեսանյութերը վկայում են նաև այն մասին, որ հունիսի 12-ին ակցիայի մասնակիցները չեն փորձել ներխուժել խորհրդարանի շենք։ Այդ առնչությամբ բոլոր մեղադրանքները սուտ են: Կենտրոնի աշխատակիցների հավաքած տեսագրություններում երևում է, թե հատկապես ով է ոստիկաններին նշան անում, որից հետո ակցիայի մասնակիցների վրա են նետվում առաջին 2 լուսաձայնային նռնակները:

Բացի այդ, տեսանյութում երեվում է, որ ոստիկաններն առաջինն են սկսել ջրի շշեր նետել բազմության վրա, ընդ որում դրա նախորդ 10-15 րոպեներին ակցիայի մասնակիցները որևէ գործողություն չեն կատարել. այլ կերպ ասած՝ դա հենց այն սադրանքն էր, որի մասին ԶԼՄ-ները, այդ թվում՝ «Գոլոս»-ը, զգուշացնում էին «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցներին հունիսի 12-ի նախօրեին

Այն, որ ոստիկանությունը Փաշինյանի հրահանգով կդիմի սադրանքների, ակնհայտ էր, սակայն զեկույցում անդրադարձ կա ոստիկանների ոչ բավարար մասնագիտական պատրաստվածությանը, խաղաղ բողոքի ակցիաներին համարժեք արձագանքելու անկարողությանը։ Իսկ որ հունիսի 12-ի ակցիան խաղաղ բնույթ էր կրում, կասկածից վեր է։ Սադրանքի վարկածը Խուդոյանը նույնպես չի բացառում։

Փաստաբանի գնահատմամբ՝ ապօրինի էր ոչ միայն առաջին, այլև հաջորդ լուսաձայնային նռնակների (ավելի քան 20) կիրառումը, քանի որ խոսքը հավաքների ազատության իրենց օրինական իրավունքը հունիսի 12-ին իրականացնող քաղաքացիների առողջությանը հասցված վնասի մասին է: Փաստաբանը հայտարարեց, որ լուսաձայնային նռնակների տեսքով հատուկ միջոցի կիրառումը անիրավաչափ է եղել, ընդ որում զեկույցում տեղ են գտել տեղեկություններ այն մասին, որ դեպքի վայրից ոչ հեռու ոստիկանական զորաշարի թիկունքում ջրցան մեքենաներ են եղել, ինչպես նաև՝ փշալարեր, որոնք, նրա խոսքերով, ոստիկանությունը չի համարձակվել բացել, վախենալով, որ զուգահեռնել կառաջացնի 2018-ի գարնանը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Բացառված չէ, որ մայրաքաղաքի կենտրոնում փշալարերի կիրառումը զուգահեռներ առաջացներ նաև Տավուշի «սահմանազատման» հետ

Խուդոյանի գնահատմամբ՝ հունիսի 12-ի ակցիան խաղաղ էր և համապատասխանում էր միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին: Նրա հավաստմամբ՝ ոստիկանությունն ընդունել է դեպքի վայրում քաղաքացիական հագուստով աշխատակիցների ներկայությունը, սակայն, եթե նման աշխատակիցները զբաղվում են օպերատիվ աշխատանքով, օրինակ՝ տեղեկություններ հավաքում, ապա նրանք չպետք է մասնակցեն քաղաքացիների ձերբակալությանը, ինչն արձանագրված է տեսանյութերում: Փաստաբանը չի բացառում, որ քաղաքացիական հագուստով անձինք սադրիչների դեր են կատարել։ Նրա խոսքերով, եթե մասնակիցը շիշ է նետում, ապա նրան պետք է արգելափակել, այլ ոչ թե բերման ենթարկել ու դաժանորեն ծեծել: Խուդոյանն այս առիթով հիշեցրեց մեր հրապարակումներում բազմիցս նշված այն դրվագը, երբ կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանը ջրի շիշը նետեց քաղաքապետարանի մոտ ցուցարարների բազմության վրա և որևէ պատժի չենթարկվեց: Եթե շիշը հետ թռչեր (իսկ սադրանքը նախատեսված էր հենց պատասխան քայլի ակնկալիքով), ապա դա անողն արդեն նստած կլիներ բանտում՝ ոստիկանի նկատմամբ ուժ գործադրելու համար։ Խուդոյանն այս առնչությամբ հիշեցրեց, որ ոստիկանության կողմից սադրանքի նպատակով շշեր են օգտագործվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։

Այսպիսով, Խուդոյանի ղեկավարած կենտրոնի զեկույցն ապացուցում է, որ հունիսի 12-ին փողոցային անկարգություններ չեն եղել, խոսքը խաղաղ ակցիան դաժանորեն ճնշելու մասին է, ընդ որում իշխանությունների տված գնահատականը ցույց է տալիս, որ ոստիկաններն այս անգամ էլ անպատիժ կմնան: Իրավապաշտպանների զեկույցը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ, սպասարկելով Փաշինյանի վախերը, ոստիկանությունը պետական կառույցից վերածվել է պատժարարների հանցախմբերի, որոնք միշտ պատրաստ են կատարել ռեժիմի պարագլխի հակասահմանադրական հրամանները՝ ուղղված իր երկրի քաղաքացիների դեմ: Բանակի և պետության անվտանգության համակարգի փլուզումից հետո սա երկրորդ կարևոր քայլն է բռնապետություն արմատավորելու ճանապարհին:

Զեկույցում քաղաքական գնահատական չկա, բայց դա բխում է ինքնաբերաբար. Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը՝ ջարդ կազմակերպելով խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ։ Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում դաժան ծեծուջարդը 2019թ. հուլիսի իջևանյան դեպքերի կրկնությունն էր, երբ Փաշինյանը ԱԱԾ այն ժամանակվա ղեկավար Արթուր Վանեցյանից պահանջեց «արյան գետեր» ապահովել: Խոսքը, հիշեցնեմ, համայնքի բնակիչների կողմից ապօրինի անտառահատումների մասին էր։

Սադիզմի հետ սահմանակցող դաժան հաշվեհարդարները (ոստիկանական վահանների հետևում ասֆալտի վրա ցուցարարներին ծեծելը), խոշտանգումներն ու կտտանքները վաղեմության ժամկետ չունեցող ծանր հանցագործությունների շարքից են։ Փաշինյանը ժողովրդին բաժանել է պատժարարների և զոհերի. այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 12-ին, ամբողջությամբ նրա մեղքն է, սակայն դա լոկ սկիզբն է։ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը չի կարող կանգ առնել, քանի որ Փաշինյանը շարունակելու է տարածքներ հանձնել Ալիևի պահանջով, իսկ դա նշանակում է, որ պատժարարները դեռ բազմիցս ցույց կտան իրենց գործի մեջ։ Փաշինյանի քաղաքականությունը ժողովրդավարության, տարրական իրավունքների և ազատությունների բացահայտ խախտում է։

Հունիսի 12-ի ոստիկանական հաշվեհարդարը հրահրվեց ժողովրդին վախեցնելու նպատակով։ Փաշինյանն ուզում է, որ իրենից վախենան, դա հանցագործի հոգեբանություն է, իսկ հանցագործը վաղ թե ուշ հայտնվելու է այնտեղ, որտեղ հարկն է։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В ЭЧМИАДЗИНЕ ЗРЕЮТ ОППОЗИЦИОННЫЕ НАСТРОЕНИЯ
    2025-07-22 11:09

    Жители Вагаршапата недовольны назначением 15 июля Аргишти Мехакяна на должность и. о. руководителя общины после отставки 15 мая Дианы Гаспарян. Согласно закону, в общинах городского типа на должность и. о. мэра назначает лично Пашинян, в общинах сельского типа эта прерогатива отводится марзпетам.

  • ПАШИНЯН И ЕГО НАПАРНИЦА ТЯНУТ РУКИ К СОКРОВИЩАМ ЦЕРКВИ? АБСОЛЮТНАЯ ВЛАСТЬ РАЗВРАЩАЕТ АБСОЛЮТНО…
    2025-07-21 09:35

    Политическое собрание в Горисе подтвердило подозрения относительно нездоровой обстановки внутри руководящего органа ГД. Уже более недели до СМИ доходят сведения о том, что Пашинян недвусмысленно дал понять, что каждый член ГД в законодательной и исполнительной власти обязан посвятить остаток лета предвыборной агитации. Он призвал включиться в подготовку к осеннему политическому сезону и выборам 7 июня 2026 г. После политического собрания в Горисе и до последних дней продолжают поступать сведения о жестком предупреждении, которое главарь правящей верхушки адресовал своим соратникам. Разумеется, мы не можем опубликовать большую часть этих сведений по причине отсутствия у нас соответствующих доказательств, однако есть все основания, чтобы судить об обстановке в руководстве ГД, которая сильно попахивает страхом и шантажом.

  • ОБРАТНАЯ СТОРОНА НИКОЛА – ПОДВАЛЫ СНБ
    2025-07-19 10:09

    Во времена начальника управления МВД по уголовным наказаниям Мушега Сагателяна (по прозвищу "Костолом") было известно, что в полиции задержанных и арестованных по политическим мотивам избивают, а в СНБ не бьют. Традиции, как ни странно, сохраняются, если не считать, что в СК при Аргишти Кярамяне на допросах "политических" арестованных подвергали пыткам и истязаниям, о чем указано в докладе Хельсинской инициативы за 1 полугодие 2024 г.

  • КАПИТУЛЯЦИЯ-2. УСКОРЕНИЕ…
    2025-07-17 09:55

    Капитуляция-2, о которой независимые политологи, СМИ и политические силы национальной ориентации предупреждали сразу после сдачи 21 км дороги Горис-Капан, вступила в стадию ускоренной реализации. После капитуляции по итогам 44-дневной войны 2020 г. последовало признание Пашиняном Арцаха в составе Азербайджана (6 октября 2022 г. в Праге под патронатом Макрона и Шарля Мишеля). Крестные отцы капитуляции-2 те же, что и при капитуляции-1. После Праги 12 декабря 2022 г. Алиев начал блокаду Республики Арцах, которая завершилась в сентябре 2023 г. геноцидом и насильственной депортацией армян. К тому времени территории 3-х марзов суверенной Армении уже были частично оккупированы азербайджанцами.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ