Ի՞ՆՉ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵԱՏՄ–ԻՐԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար` մեծացնելու հարևան երկրի հետ առևտուրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Հունիսի 19-ին Իրանի կառավարությունը հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին, որը ստորագրվել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Ըստ մասնագետների՝ Իրանի հետ նոր համաձայնագիրը թույլ կտա 5-7 տարվա ընթացքում մատակարարումները հասցնել տարեկան 18-ից մինչև 20 միլիարդ դոլարի` 2022 թվականին գրանցված 6․2 միլիարդի փոխարեն։
«Պետք է հասկանալ, որ սա լավ հնարավորություն է ՀՀ–ի համար, քանի որ մեր երկիրը կապող օղակ է ԻԻՀ–ի և ՌԴ–ի միջև։ Սա կարող է նաև խթանել Հյուսիս–հարավ ավտոմայրուղու ճանապարհի կառուցումը, քանի որ Ռուսաստանից Իրան ապրանքները հիմնականում այդ ճանապարհով են գնալու։ Սա կարող է ոչ միայն մեծացնել մեր առևտրաշրջանառությունը, այլև դիվերսիֆիկացնել` հնարավորություն ընձեռելով ապրանքներ արտահանել Իրան ու մեծացնել Իրանից ներմուծման ծավալները»,– ասաց Թավադյանը։
Տնտեսագետի գնահատմամբ` Իրանի և ՌԴ–ի համար կարևոր առևտրային ճանապարհը կարող է նաև քաղաքականապես ամրապնդել Սյունիքի սահմանը` ինչ–որ առումով նաև Հայաստանի անվտանգության համար երաշխիք ստեղծելով։
Տնտեսական առումով Թավադյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Իրան–ԵԱՏՄ առևտրային համաձայնագրի հնարավորություններից օգտվելու են ոչ միայն համաձայնագրի կողմ հանդիսացող 6 երկրները, այլև ԲՐԻԿՍ–ի անդամ երկրները, որոնք միասին ապահովում են աշխարհի ՀՆԱ–ի շուրջ 34 տոկոսը, և այդ թիվը շարունակում է աճել։
Նշենք, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրում անմաքս առևտրի ցանկում ներառված են ՀՀ–ի համար արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հանքային և գազավորված ջրերը, ոչ ոգելից խմիչքները, շոկոլադը, հրուշակեղենը, ծխախոտը, ոչխարի միսը, որոնց նկատմամբ Իրանում բավական մեծ պահանջարկ կա։ Արդյունաբերական ապրանքների մասով` հայկական կողմի առաջարկով համաձայնագրում ներառվել են նաև հանքային հումքը (պղնձի, ցինկի, մոլիբդենի հանքաքար։
Իրան արտահանվող ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար էլ մաքսատուրքերը կնվազեցվեն։
Հաշվի առնելով ՀՀ–ից արտահանումներում ոսկու վերարտահանման բավական լուրջ ծավալները` Թավադյանը որոշակի անհանգստության առիթ տեսնում է վերոհիշյալ դրույթի վերաբերյալ, բայց նաև արձանագրում է, որ ՀՀ–ից ոսկի վերարտահանելու միջոցով ՌԴ–ն հիմնականում լուծում է արևմտյան սահմանափակումների հետևանքով այդ ոլորտում առաջացած խնդիրները։
Ինչ վերաբերում է մետաղական հանքաքարերի արտահանումը խթանող նոր կարգավորումներին, Թավադյանը շեշտում է, որ Հայաստանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի հանքաքարի արտահանումը տեղում մշակելու հնարավորություններով փոխարինելու ու վերամշակած պղինձ արտահանող երկիր դառնալու համար։
«Բայց հարկ է նշել, որ նման մտահոգիչ դրույթներ բոլոր պայմանագրերում էլ առկա են։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, ՀՀ տնտեսությունը նոր համաձայնագրից տուժող դուրս չի գա։ Միայն այն հանգամանքը, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը, և մենք ցանկություն ունենք զարգացնելու մեր առևտրային հարաբերությունները նաև այլ գործընկերների հետ, սա հիանալի հնարավորություն է նաև Իրանի հետ մեր առևտրաշրջանառության ներուժը մեծացնելու համար»,– ասաց տնտեսագետը։
Հիշեցնենք` Իրանը ԵԱՏՄ-ին կից դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել։ 2015 թվականին ստեղծված ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 15:14
Те, кто знаком с иеромонахом Асогиком Карапетяном, знают, что более милосердного и гуманного человека найти трудно. Об этом написал на своей странице в «Facebook» бывший министр обороны, член Республиканской партии Армении Виген Саркисян.
-
2025-07-09 15:11
Буквально несколько минут назад мне сообщили, что с 11 июля (через 2 дня) я буду уволен с должности заместителя директора Центра по работе со студентами ЕГУ. Об этом на своей странице в Facebook написал заместитель директора Центра по работе со студентами ЕГУ Хачик Абаджян.
-
2025-07-09 15:09
Россия разрешит въезд миллиону трудовых мигрантов из Индии. Об этом заявил глава Уральской торгово-промышленной палаты Андрей Беседин.
-
2025-07-09 13:42
Записи, которые Следственный комитет представил задержанным сотрудникам компании Самвела Карапетяна, сфабрикованы, пишет газета «Жоховурд» со ссылкой на свои источники в адвокатском сообществе.