Փաստաբան․ Երկրի ղեկավարը պաշտպանում է ԼԳԲՏ-ի իրավունքները, իսկ փաստաբանները պաշտպանված չեն
Խոշտանգումների ոլորտում Հայաստանում իրավակարգավորումների առումով կարծես թե որևէ լուրջ խնդիր չկա, կոնվենցիայի ոգուն համահունչ առկա են բոլոր իրավակարգավորումները, սակայն դրանց պրակտիկ կիրառման առումով ունենք չափազանց մեծ խնդիրներ: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, «Մեդիա-կենտրոն»-ում «Խոշտանգումների զոհերի միջազգային օր. ոստիկանական բռնություններն ու անպատժելիությունը» թեմայով ասուլիսում հայտնեց փաստաբան Կարեն Ալավերդյանը:
«Եթե նույնիսկ հետխորհրդային երկրների մակարդակով նայենք, բավականին մտահոգիչ է ՀՀ-ում տիրող իրավիճակը: Խոսքը վերաբերում է առաջնահերթ նախորդող ժամանակահատվածում կոնկրետ փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում արձանագրված դեպքերին և դրանց քննության ընթացքում արձանագրված բավականին մտահոգիչ պատկերին: Այս դեպքերը համոզմունք են ձևավորում, որ ՀՀ-ում փաստաբանի մասնագիտական գործունեությունը բավականաչափ երաշխավորված չէ:
Երկրի փաստացի ղեկավարը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ սեռական փոքրամասնությունները գտնվում են իր անմիջական պաշտպանության ներքո և դրա հետ համընկնող ժամանակահատվածում ունեցանք դեպք, երբ որ այդ համայնքի ներկայացուցիչները ոստիկանության Կենտրոնականի բաժին ներխուժեցին, նաև բռնություն կիրառեցին ոստիկանների նկատմամբ, սակայն ոստիկանների կողմից ոչ միայն որևէ համաչափ արձագանք չեղավ, նաև հայտնի չէ, թե ինչ հետագա ընթացք ստացավ քրեաիրավական գնահատականի առումով:
Սրան զուգահեռ, տեսնում ենք, որ փաստաբանների նկատմամբ կարող են կիրառվել անհանդուրժելի իրավիճակներ»,-ասաց նա:
Փաստաբանը հիշատակեց ոստիկանության Էրեբունու բաժնում տեղի ունեցած դեպքը, որտեղ բռնություն էր կիրառվել երկու փաստաբանների նկատմամբ. «Գործն ուղարկվել է դատարան, ընդամենը միջանձնային կոնֆլիկտի հոդվածով: Որևէ գնահատական չկա, թե այդ ամենը ինչքանով է խոչընդոտել փաստաբանական գործունեությանը: Ավելին, այդ ոստիկանները, որոնց պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել էր, կրկին վերականգնվել են իրենց պաշտոնին»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.