Последние новости

Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարը Ուկրաինան անվանել է իր առաջնահերթությունը

Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտնել է, որ Ուկրաինան և նրան աջակցությունը իր գերակա ուղղություններն են, տեղեկացրել է «Ուկրինֆորմը»։

Շվեյցարացի քաղաքական գործիչը, Շվեյցարիայի Դաշնային խորհրդի նախկին նախագահը այսպիսի հայտարարություն է արել ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։

«Մեր գլխավոր առաջնահերթությունը, և բոլորս գիտենք, թե ինչու, Ուկրաինան է։ Եվ երբ մենք խոսում ենք Ուկրաինայի մասին, մենք խոսում ենք ոչ թե պարզապես մի երկրի մասին, մենք խոսում ենք ուկրաինացիների մասին։ Մենք խոսում ենք նրանց երեխաների մասին, և Եվրոպայի խորհուրդը շատ ակտիվորեն զբաղվում է այս բոլոր հարցերով»,- ընդգծել է Բերսեն։

Նա հայտնել է, որ մտադիր է որքան հնարավոր է շուտ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և նախարարների խորհրդի մակարդակով քննարկել և պատրաստել առաջարկներ աջակցության բոլոր ուղղությունների վերաբերյալ։

«Մենք պետք է գործենք արագ և փոխհատուցումների մեխանիզմով և վնասի ռեեստրով, և Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու գծով։ Մենք գիտակցում ենք, որ պետք է հավատարիմ մնանք մեր պարտավորություններին, և ես խոստանում եմ հավատարիմ լինել այդ գործին»,- նշել է Բերսեն։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ