48 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների քառասունյոթ անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում հորդորել են ԱՄՆ-ին առաջնահերթություն տալ Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական ժառանգություն ունեցող վայրերի պաշտպանությանը` ադրբեջանցի պաշտոնյաների հետ հետագա ողջ դիվանագիտական շփումների ընթացքում։
Այս մասին նշվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։
«Չկա Ադրբեջանի ցեղասպանության մտադրության ավելի հստակ ապացույց, քան նրա համակարգված ջանքերը՝ ոչնչացնելու հայկական քաղաքակրթության վերջին հետքն Արցախում, ճիշտ այնպես, ինչպես դա արեցին Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական կառավարությունները։ Մենք ողջունում ենք Ներկայացուցիչ Շիֆի ղեկավարությունը հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու գործում և գնահատում ենք նրա շարունակական ջանքերը՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», — նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
AlphaNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 13:34
Конгрегация мхитаристов в Венеции выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ордена на его официальной странице в соцсети.
-
2025-06-28 13:32
Антикоррупционный суд по требованию генпрокуратуры Армении 26 июня начал дело о конфискации незаконного имущества в отношении близких экс-главы Службы национальной безопасности Армении Карлоса Петросяна. Эту информацию Sputnik Армения подтвердили в суде.
-
2025-06-28 13:30
«В конце сентября, начале октября, премьер-министр Армении Пашинян будет присутствовать на сессии ПАСЕ, у него будет возможность выступить перед Ассамблеей и ответить на вопросы», — заявил на пресс-брифинге глава Парламентской ассамблеи Совета Европы (ПАСЕ) Теодорос Русопулос, отвечая на вопрос об арестах представителей духовенства и оппозиции и непосредственного вмешательства главы армянского государства в судебный процессы.
-
2025-06-28 13:27
МИД Азербайджана выступило с заявлением в связи с задержаниями азербайджанцев в Екатеринбурге.