Последние новости

ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ՝ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՍԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Ելույթիս տեքստը ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվող «Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների և պարտականությունների կատարման» զեկույցի վերաբերյալ (հարցի քննարկման ժամանակի ավարտվելու պատճառով ելույթի տեքստը ներառվել է սղագրության մեջ)

«Հարգելի գործընկերներ,

Այս զեկույցի վերաբերյալ պետք է երկու կարևոր արձանագրում անել։ Մի կողմից զեկուցողներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայերի էթնիկ զտումներին և ռազմագերիներին վերաբերող բազմաթիվ կարևոր դրույթներին։ Վերջիններս նաև մեր կողքին էին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի ժամանակ, ինչի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում թե' որպես հայ և թե' որպես ԵԽԽՎ հայ պատվիրակության ընդդիմադիր անդամ։ Բաքվի բանտերում որպես պանտանդ պահվող ռազմագերիների, քաղաքական և ռազմական ղեկավարության ընտանիքների և ողջ հայության համար չափազանց կարևոր է, որպեսզի Եվրոպայի խորհուրդն Ադրբեջանի դեմ գործի դնի իր ազդեցության բոլոր լծակները՝ վերջիններիս ազատ արձակումն ապահովելու համար։

Սակայն մյուս կողմից, ի՞նչ պետք է ասեմ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի ու Մամիկոն Ասլանյանի հարազատներին, ովքեր համապատասխանաբար ավելի քան մեկ տարի, շուրջ մեկ տարի և շուրջ 3 տարի բանտում են։ Միթե՞ ես պետք է նրանց համար ընթերցեմ «ժողովրդավարական զարգացմանն ուղղված շարունակական նվիրվածության» մասին զեկույցի հատվածը։

Ի՞նչ պետք է ասեմ Եսայի Քարամյանին, ով անդամահատվել է, կամ մյուս հարյուրավոր քաղաքացիներին, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել այս տարվա հունիսի 12-ին ոստիկանության կողմից բողոքի ակցիաների ժամանակ կիրառված լուսաձայնային նռնակներից։ Ո'չ մեկ, ո'չ երկու, այլ ավելի քան 20 կիրառված լուսաձայնային նռնակ։ Միթե՞ ես պետք է նրանց ասեմ, որ զեկույցն արդեն իսկ գրված էր, և դուք հնարավորություն չեք ունեցել այն վերաշարադրելու։ Արդյեո կանեի՞ք:

Ի՞նչ պետք է ասեմ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, ովքեր երկու ամիս բանտարկված էին բացառապես ինտերնետ փոդքասթ վարելու համար։ Կամ ի՞նչ ասեմ Ժորա Ավետիսյանին և տասնյակ այլ քաղբանտարկյալներին, ովքեր շաբաթներ ու ամիսներ են անցկացրել բանտում միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն է այդպես ցանկացել։ Բացատրե՞մ նրանց, որ Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերն ավելի կարևոր են, քան մարդու իրավունքները։

Եվ ի՞նչ պետք է ասեմ Սամվել Վարդանյանին, ում ձեռնաշղթաներով ոստիկանական մեքենայով կալանավայր տեղափոխելիս ուղեկցող ոստիկանները ճանապարհին մեքենան կանգնեցրել են ու իջել։ Ոստիկանների՝ մեքենայից իջնելուց անմիջապես հետո մի խումբ դիմակավորված անձինք դուրս են քաշել Սամվել Վարդանյանին, նրան տապալել գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծել, խոշտանգել, ապա ետ գցել ոստիկանական մեքենա։ Պե՞տք է ասեմ, որ եվրոպական կառույցները կարծում են, որ սա ժողովրդավարական երկրների նոր իրականությունն է։

Խնդիրը միայն մեծ պոպուլիստը չէ, ով վերածվում է փոքր բռնապետի. ես նկատի ունեմ Փաշինյանին։ Խնդիրն այն է, որ դուք բոլորդ գիտեք եք այս դեպքերի մասին։ Ես՝ ընդդիմադիր մյուս պատգամավորների հետ միասին, ձեզ ու միջազգային այլ կառույցներին ուղարկել եմ տասնյակից ավել նամակներ ու զեկույցներ։

Միակ բանը, որ կարող եմ ասել՝ սպասենք, մինչև Փաշինյանը սպառի իրեն տրված բռնության և դատական անիրավչության քարտ բլանշը կամ սպասենք, մինչև արժեքները դադարեն այդքան ճկուն լինել։ Մենք՝ հայերս, մեր քարերի պես ամուր ենք։ Մենք կդիմանանք։ Սա էլ կանցնի...»

Հայյկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВАРУЖАН ГЕГАМЯН: ЗАКУЛИСНЫЕ ПЕРЕГОВОРЫ ОТНОСИТЕЛЬНО УНИЧТОЖЕНИЯ АРМЯНСКОЙ ГОСУДАРСТВЕННОСТИ ПРОДОЛЖАЮТСЯ
    2025-07-23 09:52

    США предлагают удовлетворить принципиальные требования Баку о беспрепятственном транзите, сохранив номинальный суверенитет Армении над этой частью своей территории, что «в переводе с дипломатического языка означает «суверенитет на словах», написал в своем ТГ-канале тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян. Публикацию полностью приводим ниже.

  • СЕРГЕЙ МАРКЕДОНОВ: ЭКСПРОМТЫ АЛИЕВА ВЫГЛЯДЯТ ХОРОШО ПОДГОТОВЛЕННЫМИ ИДЕЯМИ
    2025-07-23 09:49

    То, что еще несколько месяцев назад, лидер Азербайджана считал необходимым облекать в более или менее политически корректные формулировки, сегодня произносится уже без оглядки на мнение Москвы: Алиев полагает, что его позиции в регионе и в Евразии в целом достаточно сильны, написал в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов. Публикацию полностью приводим ниже.

  • ИСКУССТВЕННЫЙ ИНТЕЛЛЕКТ: ОТ ФАНТАСТИКИ К РЕАЛЬНОСТИ
    2025-07-23 09:36

    В век современных технологий стоит вспомнить о том, как из воображения мечтателей-фантастов, ученых зародилась одна из самых перспективных отраслей, переросшая в настоящий инновационный прорыв. Искусственный интеллект (ИИ) - не просто инструмент будущего, но также зеркало наших надежд и страхов, стремление понять самих себя через создание "мыслящей" машины. Его история уходит корнями в страницы классических романов и далёкие мысли философов, а сегодня ИИ уже реорганизует экономику, науку и даже геополитику.

  • Алексей ПИЛЬКО: «Алиеву полшага до черты, которую Саакашвили пересёк 8 августа 2008 года»
    2025-07-22 10:52

    «Проблема Ильхама Алиева в том, что он не изучал опыт бывшего президента соседней республики Михаила Саакашвили, который тоже долго провоцировал Москву и даже провёл маленькую и победоносную военную кампанию в Аджарии», - пишет в своем телеграм-канале директор Евразийского коммуникационного центра, кандидат исторических наук  Алексей Пилько.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ