Պոդգուզով․ ԵԱԶԲ-ն կվերանայի Հայաստանում նախատեսվող ներդրումների ծավալը
ԵԱԶԲ-ն կվերանայի Հայաստանում մինչև 2026 թվականը նախատեսված ներդրումների ծավալը։ Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում լրագրողներին այս մասին հայտնել է բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:
«Յուրաքանչյուր պետության համար ռազմավարություն ունենք։ Ահա այդ 11 միլիարդ դոլարը բաշխված է բոլոր մասնակից երկրների միջև։ Որքան հիմա նայում եմ Հայաստանին, երկրի ռազմավարության շրջանակում մենք առաջ ենք անցնում պլաններից», - ասել է նա։
Նրա խոսքով՝ ենթադրվում էր, որ մինչև 2026 թվականը ներդրումային պորտֆելը 200-300 մլն դոլար կկազմի:
«Բայց մենք հավանաբար մինչև 2024-ի վերջ, 2025-ի սկիզբ արդեն դուրս ենք գալիս այդ սահմաններից: Այդ պատճառով էլ ամենայն հավանականությամբ` կընդլայնենք այդ ծրագիրը», - նշել է Պոդգուզովը:
Այս պահին բանկի պորտֆելը Հայաստանում կազմում է մոտ 150-200 մլն դոլար:
Ավելի վաղ Պոդգուզովը հայտնել էր, որ ԵԱԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին բաժնետեր երկրներում ներդրումները հասցնել 11 մլրդ դոլարի:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.