Զելենսկի․ Ուկրաինան չի ցանկանում երկարացնել Ռուսաստանի հետ զինված հակամարտությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրամիության գագաթնաժողովին ժամանելուց հետո հայտարարել է, որ Կիևը չէր ցանկանա ձգձգել հակամարտությունը: Նա կոչ է արել մոտ ժամանակներս կարգավորման ծրագիր մշակել, քանի որ մարտի դաշտում բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան, գրում է МК-ն։
«Մենք պետք է այս ծրագիրը սեղանին դնենք մի քանի ամսվա ընթացքում»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի առաջնորդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ չի ցանկանում, որ հակամարտությունը տարիներով շարունակվի:
Նա հավելել է, որ կցանկանար նման ծրագիր պատրաստել երկրորդ «խաղաղության գագաթնաժողովի» համար։
Նշենք, որ առաջին գագաթաժողովն անցկացվել է հունիսի 15-16-ը Շվեյցարիայում համաժողովի տեսքով, առանց Ռուսաստանի մասնակցության։ Այնտեղ հայտարարվել է, որ պատրաստվելու է կարգավորման ծրագիր, որը Ռուսաստանին կներկայացվի երկրորդ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին նշել էր Ուկրաինայի հետ բանակցություններին վերադառնալու Ռուսաստանի պատրաստակամությունը. դրանք ընդհատվել էին 2022 թվականի գարնանը։ Շվեյցարիայում խորհրդաժողովից առաջ նա նշել էր ուկրաինական ճգնաժամի կարգավորման պայմանները։ Դրանք են Դոնբասից և Նովոռոսիայից ուկրաինական զորքերի դուրսբերումը, ՆԱՏՕ-ին անդամակցելուց Կիևի հրաժարվելը, Ուկրաինայի արտադաշինքային և միջուկային ազատ կարգավիճակի ամրագրումը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ արևմտյան բոլոր պատժամիջոցների վերացումը։ Պուտինն ընդգծել էր, որ առանց Ռուսաստանի մասնակցության, առանց նրա հետ ազնիվ երկխոսության հակամարտության ավարտն անհնար է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: