Վանդալիզմ. Քոբայրի զանգակատան պատերին «ժամանակակիցների նկարազարդումներ» են հայտնվել
Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատան պատերին «ժամանակակիցների նկարազարդումներ են» հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
«Աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են, որ 12-13-րդ դարով թվագրվող կառույցի պատերին անհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել։ Արձանագրված իրավախախտման դեպքով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն»,– ասված է հաղորդագրությունում։
ՊՈԱԿ–ը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որում երևում են «Միլենա», «Վռամ», «Նար18», «Ավետ», «Լուսե», «Վիկի» և այլ անուններ ու գրառումներ։
Կառույցից նշում են, որ նմանօրինակ դեպքերը քիչ չեն․ հունիսի սկզբին էլ գրառումներ էին հայտնվել Ողջաբերդ գյուղի տարածքում գտնվող «Չարենցի կամար» հուշարձանի վրա, որը մաքրվել է։
Կոտայքի մարզի Լեռնանիստի 13-20 դարերի գերեզմանոցում էլ խոշոր եղջերավոր անասունների մուտք է արձանագրվել։
Հաղորդագրությունում նշվում է, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցները պարբերաբար իրականացնում են շրջայցեր, սանմաքրման աշխատանքներ` խիստ խնդրահարույց դեպքերում գործակցելով համայնքապետարանների հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:27
Иран и Турция подчеркнули необходимость установления устойчивой безопасности в регионе без присутствия иностранных сил, пишет Mehr.
-
2025-06-12 19:15
Корреспондент Новости Армении – NEWS.am побеседовал с международным адвокатом Рубена Варданяна Джаредом Дженсером о состоянии бывшего государственного министра Арцаха Рубена Варданяна, судебном процессе, нарушенных правах, возможности возвращения его и других армянских пленных, а также о событиях и работе, проводимой в этом направлении.
-
2025-06-12 17:24
В Баку завершился судебный процесс по уголовному делу членов «Группы возмездия», обвиняемых в терроризме.
-
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна2025-06-12 17:20
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна. Об этом сообщает офис третьего президента.