ԻՍԿ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿԱ ՈՒ ՉԿԱ. ՏԽՈՒՐ ԵՆ «ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԸ»
Բաքուն չի ցանկանում խաղաղության պայմանագրում հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին, թեև ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը կարծես թե պայմանավորվել էին այդ մասին։ Համենայնդեպս այդպես է ասում Փաշինյանը։ Սակայն Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստում հռչակագրին հղում անել չի ցանկանում, քանի որ դա կնշանակի պարտավորություն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կկատարվի դրա հիման վրա։ Իսկ դա Բաքվին պետք չէ, Ալիևը ցանկություն չունի հետ քաշել զորքերը Հայաստանի գրավյալ տարածքներից։
ԶԳՈՒՇԱՑՐԵ՞Լ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ։ ԲԱԶՄԻՑՍ, ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ: Նա իրենն էր պնդում, որ պետք է Տավուշի մարզում սահմանազատում անցկացնել ըստ Ալմա-Աթայի հռչակագրի, որպեսզի հետո շարունակություն լինի, և Բաքուն ի վերջո հետ քաշի զորքերը…
Բաքուն ոչ միայն հետ չի քաշում զորքերը և չի ցանկանում խաղաղության պայմանագրի տեքստում ներառել սահմանների ճանաչման մասին հիշատակումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այլև դեռ պայման է դնում. փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության և հանրապետության օրենսդրական այլ ակտերի մեջ։ Թե ինչ այլ ակտերի՝ չի հստակեցնում։ Երևի Բաքվում վստահ են, որ անհրաժեշտության դեպքում Փաշինյանն ինքը կհուշի։
Այլ պահանջների մասին Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ չխոսեց։ Ինչպես որ չխոսեց նաև Ալիևը Բլինքենի հետ զրույցի ժամանակ։ Բայց դա չի նշանակում, թե Բաքուն այլ պայմաններ չունի։ Դրանք կան և կհնչեցվեն, եթե Հայաստանը բավարարի Հայաստանի Սահմանադրության փոփոխման Բաքվի պահանջը։
Այժմ նոր պահանջների մասին խոսելը Բաքվի համար պարտադիր չէ, քանի որ Ադրբեջանում համարում են, որ Սահմանադրության փոփոխման առումով Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվի, քանզի նա չունի փոփոխման համար վստահության բավարար մակարդակ։ Եվ ուրեմն, եթե փոփոխում չլինի, Ալիևը կմեղադրի Երևանին խաղաղության պայմանագիրը չստորագրելու մեջ, կանվանի Հայաստանին ագրեսոր ու զավթիչ։
Եվ դա այն բանից հետո, երբ հանուն խաղաղության պայմանագրի Փաշինյանը չի բարձրացնում Արցախի թեման, համարում է այն փակված։ Դա այն բանից հետո, երբ հանուն խաղաղության պայմանագրի Փաշինյանը տարածքներ հանձնեց Ալիևին Տավուշում։ Դա այն բանից հետո, երբ հանուն խաղաղության պայմանագրի Փաշինյանը չի բարձրացնում Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության թեման։ Հանուն խաղաղության պայմանագրի Փաշինյանը պատրաստ է նույնիսկ ընդունել, թե Հայաստանը 30 տարի բռնազավթած է պահել Ադրբեջանի տարածքները։
Ամեն ինչի պարտրաստ է Փաշինյանը հանուն խաղաղության պայմանագրի ստորագրման. ինչ զիջում ասես՝ արեց, բայց խաղաղության պայմանագիր ինչպես որ չկար, այնպես էլ չկա։ Թեև հասկանալի է, որ դրա ստորագրումն էլ խաղաղության երաշխիք չէ։
Կընդունի՞ արդյոք Փաշինյանն իր ձախողումները։ Չէ մի չէ՛... Ավելի հեշտ է ասել, թե մեզ ճնշում է Ռուսաստանը, որին պետք է, որ մենք տառապենք։ Իբր՝ այդպիսին է Հայաստանի նկատմամբ նրա ավանդական քաղաքականությունը…
Ավելի հեշտ է մոգոնել հերթական զառանցանքն ու դրանով կերակրել հանրությանը: Առաջին հերթին՝ իր թիմին: Հանքավանում հավաքույթի ընթացքում թիմը լսում էր նրան դեմքի տխուր արտահայտությամբ։ Քանզի այնտեղ էլ հասկանում են Փաշինյանի հայտնությունների ողջ երեսպաշտությունը, դրանց բովանդակային ողջ դատարկությունը։
«Քաղաքացիական պայմանագրում» բոլորն էլ հասկանում են. դե, մեծամասնությունը, նրանք, ովքեր ուսապարկեր չեն, այլ գոնե հեծանվորդներ։ Բոլորը հասկանում են, բայց ինչպես որ կոկորդ են պատռել Փաշինյանի համար, այնպես էլ շարունակելու են պատռել, քանզի գիտեն. լիովին և լիաչափ կիսում են նրա հետ պատասխանատվությունն այն կորուստների համար, որ կրել է հայ ժողովուրդն իրենց իշխանության օրոք։
Իսկ պատասխանատվության ենթարկվել իրենց ձախողումների համար չեն ուզում, ախր դեռ ինչքա՜ն անշարժ գույք կարելի է գնել, քանի դեռ Վովաևիչը կերակրում է հանրությանը հերթական մառազմներով…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:57
От главы МИД России Сергея Лаврова узнали, что в 2026 году Армения намерена принять очередной саммит Европейского политического сообщества - форума, задуманного как площадка общеевропейского политического диалога на уровне лидеров, за исключением России и Беларуси. А уж после Лаврова от Пашиняна узнали, что пройдет форум весной 2026 года: впритык к очередным парламентским выборам.
-
2025-05-22 12:15
Откровения надо ценить, независимо от того, от кого они исходят. Особенно, когда откровение - на публику, ведь это означает, что человек делится со своим сокровенным. Вот так и Арам Завенович от партии «Республика» поделился у Петроса сокровенным, тем, что очень наболело.
-
2025-05-21 12:14
Встречать главу МИД России Сергея Лаврова плакатами «Путин - убийца» - это, конечно, было круто. Ну да, ну да, официальный Ереван «ни при чем». Совсем-совсем. Эти плакаты надо рассматривать исключительно в контексте прав человека, свободы совести, слова и всех остальных мыслимых и немыслимых свобод, процветающих в «бастионе демократии». Ну да, не власть развесила антипутинские плакаты, а партия «Во имя Республики» Армана Бабаджаняна. Партия, которую власть опекает и лелеет. По-отечески: любовно-снисходительно к ее мелким шалостям.
-
2025-05-21 10:02
Последние дни социальные сети зашкаливает общественное возмущение записями Анны Акопян. Что послужило триггером, трудно сказать, но лексикон Анны Акопян заблистал чрезвычайно яркими красками, и она дала волю фантазии в привлечении оскорбительных эпитетов своим оппонентам.