ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԻ, ԵԹԵ ԽՈՍՔԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք ընդգծել ենք մեր դիրքորոշումը Պաղեստինի հարցի նկատմամբ, մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է, որ մենք չենք ճանաչում մանկասպան սիոնիստական ռեժիմը. մենք ողջունել ենք Հայաստանի որդեգրած դիրքորոշումը՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
«Այս քաջ և դրական քայլը, որ կատարվեց ՀՀ-ի կողմից, ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարևորում է Պեղեստինի ժողովրդի իրավունքները և դեմ է իրավունքների խախտմանը, որ դրսևորվում է սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի նկատմամբ:
Այն երկրները, որոնք աջակցում են Պեղեստինի ժողովրդին և նրա իրավունքները, դրանք պատմության ճիշտ կողմում են գտնվում: Այն հանցագործությունները, որ իրականացվում են սիոնիստական ռեժիմի կողմից, հայտնի են աշխարհում: Ով լռում է դրանց մասին, նա մասնակից է սիոնիստական ռեժիմի կողմից կատարված հանցագործություններին»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպիսին կլինի Իրանի արձագանքը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ագերսիայի դեպքում, Իրանն ինչպիսի գործողությունների կարող է դիմել, դեսպանը պատասխանեց. «Նրանք պետք է սպառնալիքի լեզվով չխոսեն, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ մեր համագործակցության ձևին, դա կախված է ՀՀ կառավարությունից: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկալումների հիման վրա, այն ինչ կբխի մեր երկու երկրների շահերից, մենք բոլոր ոլորտներում պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.