Օգոստոսին կավարտվեն ՀԱԷԿ–ի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները
Այս տարվա օգոստոսին կավարտվեն ՀԱԷԿ–ի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից։
Նշվում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)՝ 2024 թ. համար նախատեսված աշխատանքները, որոնք տեղի են ունենում սահմանված ժամանակացույցով և կավարտվեն օգոստոս ամսի առաջին 10-օրյակում:
Շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի շրջանակում իրականացվելու են կայանի շահագործման անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
«Մասնավորապես, կիրականացվեն ռեակտորային կայանքի հիմնական վերանորոգում, 3-րդ տուրբինի և 3-րդ տուրբոգեներատորի հիմնական նորոգում, 4-րդ տուրբինի ընթացիկ և 4-րդ տուրբոգեներատորի միջին նորոգում, ռեակտորի իրանի հիմնական մետաղի և ներիրանային սարքերի վերանորոգում և վերահսկում, վթարային կարգավորիչ, փոխհատուցիչ կասետների (ՎԿՓԿ) շարժաբների առանցքակալների փոխարինում և հետազոտություն, գլխավոր փակիչի կափույրի հիմնանորոգում և զննում»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՀԱԷԿ–ից տեղեկացնում են, որ ընթացող աշխատանքներում կայանի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են նաև «ՀԱՅԱՏՈՄ», «Էներգոնորոգգարանտ», «Վոլտ Ամպեր», «ԻՍ ԷՆԵՐՋԻ», «ՊՐՈԹԵՐՄ», «ՊՐՈՄՄՈՆՏԱԺ» ընկերություններից, ինչպես նաև Ռուսաստանից, Խորվաթիայից, Չեխիայից և Ուկրաինայից ժամանած փորձառու մասնագետներ:
Աշխատանքների ավարտին հաջորդող փորձարկումների և ստուգումների արդյունքում տրված փորձագիտական դրական եզրակացության հիման վրա ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կմիանա Հայաստանի միասնական էներգահամակարգին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.