ԵՄ-ն որքանո՞վ է պատրաստ մոտ լինել ՀՀ-ին. Փաշինյանն այդ հարցի պատասխանը չունի
ԵՄ–ն որքանո՞վ է պատրաստ մոտ լինեին ՀՀ–ին և քննարկել անդամակցության հարցը։ Երևանում անցկացված Ժողովրդավարության հայկական 3–րդ ֆորումի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հարցի պատասխանը չունի։
«ԵԽ ամբիոնից հայտարարել եմ, որ ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի։ Հիմա հարց` ԵՄ–ն որքանո՞վ է պատրաստ, այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ այսօր տալ, ոչ, չեմ կարող տալ, քանի որ այսօր ԵՄ–ում էլ տեղի են ունենում գործընթացներ, որոնք պետք է գնահատենք. ԵՄ–ում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքները առնվազն հարցեր են բարձրացնում»,– ընդգծեց վարչապետը։
Հունիսի 21–ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվեցին լսումներ` ԵՄ–ին անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվեի հարցով։ Լսումները նախաձեռնել էին արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսկացությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։
Ֆորումի շրջանակում պատասխանելով «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանի հարցին` Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները հնարավոր ամենաբարձր մակարդակով հայտարարել են ԵՄ–ին մերձենալու մասին, և ԵՄ-ի հետ ձևավորված «Նոր գործընկերության օրակարգը» շատ քաղաքական ուղերձ է հատկապես առաջադրված հարցի համատեքստոմ։
«Եթե ես մտածեի, որ ՀՀ ժողովուրդը ԵՄ անդամակցության գաղափարին չի աջակցում, ես նման հայտարարություն չէի անի ԵԽ ամբիոնից։ Կամ` եթե ես նման հայտարարություն անեի` իմանալով, որ հայ ժողովուրդը չի աջակցում այդ գաղափարին, ապա ես ՀՀ վարչապետը չէի լինի առնվազն այդ հայտարարությունից հետո»,– վստահեցրեց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 21–ին ՀՀ Ազգային ժողովում անցկացված լսումների ժամանակ նախաձեռնողները կոչ էին անում ՀՀ իշխանություններին 3-4 ամսում անցկացնել հանրաքվե ԵՄ-ին միանալում օրակարգով։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անգամ նշել էր կոնկրետ ժամկետ` սեպտեմբերի 21–ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: