Последние новости

Կրեմլում գնահատել են Կիևի հետ բանակցությունների հնարավորությունը միջնորդների միջոցով

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած երկխոսության համար, այդ թվում և միջնորդների մասնակցությամբ, բայց իր նպատակներին հասնելու պայմանով։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչն այսպես է պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան Կիևի հետ բանակցությունների միջնորդների միջոցով, ինչպես առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ ՌԴ-ն բաց է ցանկացած շփման, ցանկացած երկխոսության համար՝ հասնելու այն նպատակներին, որոնք մենք մեր առջև դրել ենք։ Նախագահը պահում է այս բացությունը, նա այդ մասին բազմիցս ասել է»,- նշել է Պեսկովը։

Ավելի վաղ Philadelphia Inquirer պարբերականի հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ ՌԴ նախագահի հետ բանակցությունների միակ տարբերակը միջնորդների օգտագործումն է, այնպես, ինչպես արվել է հացահատիկի սևծովյան միջանցքի քննարկման և ստեղծման ժամանակ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ